News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն ցանկանում է դառնալ «կորոնավիրուսից ազատ գոտի» մինչ հունիսին կայանալիք գագաթաժողովը: Ինչպես հայտնում է AP-ը, պանդեմիայի սկզբից ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանը Բրյուսելում փակ էր ԶԼՄ-ների եւ այլ անձանց համար, սակայն այժմ ռազմական դաշինքը նպատակ ունի դառնալ «կորոնավիրուսից ազատ գոտի»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ՆԱՏՕ-ի իր գործընկերները դեմ առ դեմ հանդիպել են կազմակերպության կենտրոնակայանում` նախապատրաստվելու ազգային առաջնորդների գագաթնաժողովին, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Եվրամիությունը, ընդհակառակը, չեղյալ է հայտարարել Բրյուսելում առերես գագաթնաժողովը վիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճի պատճառով եւ այն կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով: Բելգիայի առողջապահական մարմինները հայտարարել են, որ երկիրը գտնվում է վարակների «երրորդ ալիքի տակ», եթե սահմանափակումները խստորեն չկիրառվեն:

Հինգշաբթի օրը մոտ 20 լեհ բուժաշխատողներ կսկսեն պատվաստել ռազմական դաշինքի շտաբի մոտավորապես 4000 աշխատակցի:

Ներկայում Բելգիան պատվաստում է 65 տարեկանից բարձր մարդկանց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց:  Բնակչության մոտ 7 տոկոսը պատվաստվել է, եւ կառավարական ծրագիրը բավարար արագությամբ չի աշխատում, որպեսզի երաշխավորի, որ ՆԱՏՕ-ում բոլորը մինչ հունիսին կայանալիք գագաթաժողովը կպատվաստվեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ