News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տեսեք Նիկոլ Փաշինյանի ամբարտավարությունը. Հայրենիքի համար մարտնչողի աշխատավարձը չի բարձրացնում, իսկ սեփական անվտանգությունն ապահովող ոստիկանների աշխատվարձը բարձրացնում է: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Մինչդեռ ոստիկաններին պետք է ոչ թե կաշառել, այլ միշտ պետք է հնարավորություն տալ ապահովել արժանապատիվ կյանք: Ոստիկաններ գիտեմ, որ ամսվա վերջում պարտքացուցակում են գրվում: Այ տղա, բա ինչի չէին էն ժամանակ սրա մասին մտածում, երբ քո պաշտոնին վտանգ չէր սպառնում: Հենց ժողովուրդն սկսեց ընդվզել, դու նոր հասկացա՞ր ոստիկանի առաքելությունն էս կյանքում»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ Նիկոլ; Փաշինյանը վերջին պահին հրաժարվելու է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից. «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը խաբելու է եւ չի գնալու ընտրությունների: Նա հասկանում է, որ առանձնապես մեծ աջակցություն չունի հանրության հատկապես գիտակից զանգվածի կողմից: Էնքան ամբարտավան է, որ էլի խաղում է զինվորների արյան վրա, ուզում է ցույց տալ, որ բոլորը մեղավոր էին բացի իրենից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ