News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հարությունյան Արայիկ, դու դեռ երե՞ս ունես, ո՞ւմ վրա ես մունաթ գալիս, զարմանում, որ ասածներդ կասկածի տակ են դնում»։ Նման կերպ է  «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը արձագանքել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որն այսօր՝ մարտի 1-ին, անդրադառնալով Կարմիր Շուկայի շուրջ քննարկումներին ասել էր, որ ցանկացած քաղաքական գործիչ կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել իրենց ինչ-որ գործարքներ իրականացնել պատրաստվելու մեջ։

«Արայիկ Հարությունյան, նոյեմբերի 9-ին, հրադադարի հաստատումից հետո, նվազագույնը քո գիտությամբ, մասնակցությամբ հանձնել եք շրջաններ բնակավայրեր, որոնք եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների մեջ որևէ ամրագրում չունեին։

Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը, Դիզափայտ լեռն ու մի շարք բարձունքներ, Քաշաթաղի շրջանի Սանասար համայնքի (նախկին Ղուբաթլու) և Կովսականի (նախկ. Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին. այս բնակավայրերի մասին եռակողմ հայտարարությունում ոչինչ չկար, բայց հանձնեցիք։

Մինչև հիմա պատասխան չեք տվել, թե ինչո՞ւ հանձնեցիք, դեռ չեմ խոսում, որ ձեր կուլիսային պայմանավորվածությունը զորքին չէիք փոխանցել, արդյունքում հրադադարից մեկ ամիս հետո, այդ բնակավայրերում մոտ մեկ տասնյակ մարդ զոհվեց, 64-ը գերեվարվեց։

Ի՞նչ իմանային այդ տղաները, որ իրենք հայրենիք են պահում, իսկ դուք իրենց մեջքի հետևը թորքերի հետ բանակցում և հանձնում էիք։

Հարությունյան Արայիկ, դու դեռ երե՞ս ունես, ո՞ւմ վրա ես մունաթ գալիս, զարմանում, որ ասածներդ կասկածի տակ են դնում։ Կարմիր Շուկայի հնարավոր հանձման վերաբերյալ մարդկանց մտահոգություններին ե՞ս որակումներ տալիս։ Դու էիր օրեր առաջ մարդկանց պատմում, որ նման քննարկում եղել է, բայց թեման փակ է։

Ինչի՞ ես գցել բռնել, որ մարդիկ քեզ պետք է հավատան, վստահեն, թե՞ չգիտես մարդիկ իրականում քո մասին ինչ են մտածում, թե՞ մտածում ես, որ Նիկոլի հետ համատեղ իրականացրած ծրագիրը մարսել ես։

Ձեր լավն ու վատն էլ չեք գիտակցում, հանգիստ տեղներդ նստեք, գլուխներդ կախ գործ արեք՝ առանց ճոռոմ-ճոռոմ խոսելու, ժամանակը կգա, դեռ հատ-հատ պատասխան եք տալու»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ