News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պահանջեց դադարեցնել քրեական հետապնդումը:

Փաստաբանն իր պահանջը, միջնորդության էությունը բարձրաձայնել է ապրիլի 2-ի նիստում: Խափանման միջոցի փոփոխմանը եւ քննչական մարմնի կողմից ներողությանն առնչվող մնացած պահանջների քննարկումը փաստաբանը վերապահեց դատարանի հայեցողությանը: Ալումյանը շեշտեց, թե քանի որ ՍԴ-ն չեղարկել է բուն 300.1 հոդվածը, ապա չկա նաեւ հանցագործություն:

Խափանման միջոցի վերաբերյալ հստակեցնող հարցին փաստաբանը պատասխանեց, որ իրենք միջնորդում են չեղարկման կամ գոնե գրավի չափը բազմակի նվազեցնելու մասին:

Միջնորդությանը միացան փաստաբաններ Արամ Վարդեւանյանը, Հովհաննես Խուդոյանը:

Համանման միջնորդություն ներկայացրեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը առարկություններ ներկայացրեց՝ հղում կատարելով Սահմանադրության մի շարք հոդվածների, այդ թվում՝ արդարացի պաշտպանության իրավունքին եւ դրան նպաստող օրենսդրությանը: Այնուհետեւ դատախազը փայլեց խորագիտակությամբ եւ սկսեց ներկայացնել եվրոպական օրենսդրության դրույթները: Այդ պահին փաստաբան Վարդեւանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ դատախազն, ըստ էության, փորձում է ներկայացնել իր միջնորդությունը: Դատավորը դատախազին թույլ տվեց շարունակել:

Դատախազը շարունակեց օրինակներ բերել, որոնց էությունը հանգում էր տուժողների իրավունքների պաշտպանությանը եւ արարքի որակման փոփոխության հնարավորության անհրաժեշտությանը: Օրենսդրության մեջ սահմանափակումներ կան, երբ քրեական հետապնդման դադարեցման համար հիմնավորում հայտնվեց, բայց արարքում կան տարրեր, որոնք քրեորեն պատժելի են, արձանագրեց դատախազը: Ըստ էության դատախազն առաջարկում է սպասել ՍԴ որոշման կատարման հարցում՝ օրենսդրության բարեփոխման ակնկալիքով:

Թվարկածից ելնելով՝ դատախազն առաջարկում է մերժել միջնորդությունը, չեղարկել Խաչատուրովի եւ Օհանյանի խափանման միջոցը եւ դիմել ՍԴ: Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի առումով, Բաղդասարյանը կարծում է, որ խափանման միջոցը չի կարելի չեղարկել: Պետրոս Պետրոսյանը համաձայնվեց գործընկերոջ հետ:

«Մեր պաշտպանյալը մեղադրվում էր հոդվածով, որը ՍԴ որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող եւ չեղարկվել է: Դատախազները մեկ շաբաթ հետո պահանջում են մերժել մեր միջնորդությունը: Այսինքն՝ հոդվածը չկա. պատկերացրեք միայն տեղի ունեցողի մասշտաբները: Այս ո՞ւր ենք հասել»,- վրդովվեց փաստաբանը: «Այսինքն՝ հետապնդումը շարունակում եք գոյություն չունեցող հոդվածով»,- ամփոփեց Ալումյանը:

Պրոֆեսիոնալ դատախազները նման բան են ասում, ասաց Արամ Վարդեւանյանը: Էրիկ Ալեքսանյանը դատարանի ուշադրություն հրավիրեց նրան, որ դեռեւս մեկ տարի առաջ բարձրացրել է մեղադրանքի որակավորման հարցը եւ խնդրել մեղադրող կողմին բացատրել, թե ինչու են նախկին պաշտոնյաներին մեղադրում հենց սահմանադրական կարգի տապալման մեջ: Դատախազ Բաղդասարյանը հայտարարեց, որ 300.1-րդ հոդվածը չի կարող կլանվել 309-րդ հոդվածով, սակայն այսօր հակառակն էր հայտարարում: Բաղադասարյանը հայտարարեց, որ նման բան չի ասել:

Փաստաբան Արամ Օրբելյանը նկատեց, որ դատախազությունը փորձում է իրեն դրսեւորել հետեւյալ կերպ՝ «չի ստացվում այս մեղադրանքով, կփորձենք մյուսով», եւ դատախազության այդ փորձերը հակասում են Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքին, որի համաձայն մարդը չի կարող երկու անգամ դատվել մեկ հանցանքի համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ