News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներն անհանգստացած են 2015-ի իրանական միջուկային գործարքին վերադառնալու ԱՄՆ-ի մտադրությամբ:

Իսրայելցի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբ Մալիի հարցազրույցի կապակցությամբ, որում նա քննարկել է վերադարձը 2015-ի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին:

«Եթե դա ամերիկյան քաղաքականությունն է, մենք մտահոգված ենք»,- Jerusalem Post-ին ասել է իսրայելցի պաշտոնյան:

Աղբյուրը պարբերականին հայտնել է, որ հարցազրույցը «տարակուսանք» է առաջացրել իսրայելցի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, քանի որ «նախկինում Բայդենի վարչակազմը խոսում էր «ավելի երկարաժամկետ եւ ամուր» գործարքի մասին, իսկ այդ մասին [Մալիի հետ հարցազրույցում] ոչինչ չկար: Նա խոսում էր միայն 2015-ի գործարքին վերադառնալու մասին»: «Ամբողջ հարցազրույցում Մալին չի ասել, որ նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել,- թերթին ասել է աղբյուրը:- Նա ոչինչ չի ասել իրանցիների չարամիտ պահվածքի կամ տարածաշրջանում ամերիկացի դաշնակիցների հետ խորհրդակցությունների կարեւորության մասին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ