News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը տեղի հայկական համայնքի անունից բաց նամակ է հղել վարչապետ Սկոտ Մորիսոնին՝ կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաեւ ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունը:

Հանձնախումբը հորդորել է վարչապետին հավատարիմ մնալ դեռեւս 2011 թվականին խորհրդարանում իր ունեցած ելույթին, որտեղ նա մասնավորապես հայտարարել էր. «Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից է: Կարեւոր է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես որ է»:

Ի տարբերություն խորհրդարանական տարիների գործունեության՝ արդեն վարչապետ Մորիսոնը, ով պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից, հրաժարվել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ տեղի տալով արտաքին ճնշումներին:

«Հիմա Ցեղասպանության ճանաչման ժամանակն է: Ավստրալիայում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ փոփոխվող քաղաքական մթնոլորտը եւ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ միջազգայնորեն արվող դրական քայլերը ստիպում են մեզ հավատալ, որ հիմա է ժամանակը»,- ասվում է նամակում:

Հանձնախմբից նշել են, որ վարչապետի պաշտոնը ստանձնելը չպետք է պատճառ դառնա, որպեսզի փոխվեն անձի արժեհամակարգն ու տեսակետները:

Նշելով, որ Սպիտակ տանից եւս կան դրական ազդակներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝  հանձնախմբի անդամները շեշտել են, որ հիմա ճիշտ ժամանակն է մերժել սպառնալիքները, որոնք կիրառում է ավտորիտար Թուրքիան:

«Ավստրալիայի 50 հազարանոց հայկական համայնքի անունից մենք կոչ ենք անում ձեզ 1915 թվականի դեպքերը պաշտոնապես կոչել իր անունով՝ Ցեղասպանություն»,- ասվում է նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ