News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ապրիլի 13-ին  ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ տիկին Ղալեչյանը կարևորել է նրա այցելությունը նախարարություն։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին ճանապարհային ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։ Կողմերը քննարկել են ճանապարհային ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալի կողմից ներկայացվել են ՀՀ ճանապարհային ցանցը‚ ոլորտում ՀՀ պետական բյուջեի‚ վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերը։ Առանձնակի կարևորվել են ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրերը‚ ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-Նիդերլանդների Թագավորություն համագործակցության շրջանակներում ճանապարհային ոլորտի մասնագետների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությանը մի շարք բնագավառներում‚ այդ թվում՝ ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման համակարգի  զարգացման (նորմատիվ իրավական կարգավորումներ), ճանապարհային ակտիվների կառավարման, ճանապարհների պահպանման և շահագործման մեթոդների և պահանջների կիրառման և այլն։

Քրիստինե Ղալեչյանը կարևորել է նաև ճանապարհային ոլորտում նորարարական մեթոդների, տեխնիկական, ինժեներական  լուծումների օգտագործումը‚ ճանապարհային ոլորտի մասով տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը սեմինարների, ուսուցողական այցերի և այլ միջոցներով:

Դեսպան Նիկո Սխերմերսն իր հերթին ընդգծել է‚ որ իրենք հետաքրքրված են նշված հարցերի վերաբերյալ աջակցություն ցուցաբերելու առնչությամբ։ Ըստ դեսպանի՝ պետք է կարողանալ գնահատել այս ոլորտում Հայաստանի կարիքներն ու աշխատել դրանց լուծման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա հանդիպումների ընթացքում նշված հարցերն առանձին-առանձին քննարկելու և դրանց ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ