News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայից պաշտոնական բացատրություններ չեն եղել ԵԽԽՎ-ում քվեարկության վերաբերյալ, ուստի դժվար է ինչ-որ բան ասել: Այս մասին ապրիլի 20-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Արման Եղոյանը՝մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սոլիդար քվեարկությունը հայ գերիների խնդրի վերաբերյալ: 

Պատգամավորն առաջարկեց սպասել հայկական պատվիրակության անդամների՝ Երեւան ժամանմանը եւ հետաքրքրող բոլոր հարցերը նրանց ուղղել, այդ թվում՝ քվեարկության վերաբերյալ:

Ընդ որում, նա նշեց, որ հայ գերիների հարցը կքննարկվի այսօր ԵԽԽՎ լիագումար նիստին՝Երեւանի ժամանակով 18:00-ին: Ըստ այս ընթացակարգի, Եղոյանի խոսքով, բանաձեւի ընդունում չի սպասվում: «Բայց դա քայլ է: Չի բացառվում, որ հաջորդ քայլը լինի որոշակի բանաձեւի ընդունումը, սակայն՝ արդեն հետագա ընթացակարգերում, որոնք նման միջոցների ներդրում են թույլ տալիս»,- շեշտեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում արտակարգ դրությամբ գարնանային նստաշրջանի օրակարգում հայ ռազմագերիների հարցը ներառելու հարցի շուրջ անվանական քվեարկության արդյունքները հայտարարվել է 93 պատվիրակ «կողմ» քվեարկեց «Հայ ռազմագերիներ, այլ ռազմագերիներ և տեղահանվածներ» հարցը օրակարգ ներառելուն, 21 պատվիրակ դեմ քվեարկեց, իսկ 18 ձեռնպահ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am ը, 93 պատվիրակ կողմ է քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանվածներ» հարցն օրակարգ մտցնելուն, 21-ը՝ դեմ, 18-ը ձեռնպահ է մնացել: Դեմ քվեարկած ԵԽԽՎ 21 պատվիրակներից, ինչպես երեւում է արդյունքներից, 8-ը ներկայացնում են Թուրքիան, 6-ը՝ Ադրբեջանը, 5-ը՝ Ռուսաստանը, այդ թվում՝ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Սլուցկին եւ նախկին գեղասահորդ Իրինա Ռոդնինան, 1-ական պատվիրակ Հունգարիայից եւ Սերբիայից:
Ռուսաստանի պատվիրակության եւս 7 անդամ ձեռնպահ է մնացել, դրա անդամներից ոչ մեկը կողմ չի չքվեարկել: Հատկանշական է, որ թուրքական պատվիրակության անդամներից մեկը կողմ է քվեարկել հարցի ներառմանն օրակարգում: Հայաստանի պատվիրակությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ