Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության նախապատրաստության շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել ալբանացիների հետ եւ հաղթել է 4:0 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել Լավեսին, Մեսին, Ագուերոն եւ Տեւեսը:
Արգենտինա – Ալբանիա` 4:0 (1:0)
Լավեսի, 6, Մեսի, 43, Ագուերո, 75, Տեւես, 90.
Արգենտինա. Ռոմերո, Սանետի, Բուրդիսո, Միլիտո, Ռոխո (Սաբալետա, 46), Բանեգա, Մասկերանո, Բիլյա (Տեւես, 46), Դի Մարիա (Գագո, 46), Լավեսի (Ագուերո, 62), Մեսի




























