News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահին իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի բնակարանը:

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրուցում հաստատեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը` նշելով, որ այս պահին խուզարկություն է ընթանում եւ անտեղ է Մեղրիի քաղաքապետի փաստաբանը:

«Մխիթար Զաքարյանը անձամբ տանը չէ, դժվարանում ենք ասել, թե ինչ են փորձում գտնել, բնականաբար սա այսօրվա իրադարձությունների եւ այդ իրադարձությունների վրա Նիկոլ Փաշինյանի հիստերիկ, իրեն  վայել արձագանքի եւ առերեւույթ ապօրինի ցուցումների հետեւանք է: Ոչ մի նոր բան չկա, այդ տղաների վրա ինչ-որ շինծու գործեր են կարում, նույնիսկ գործ կարել չգիտեն: Կարծում  եմ իրենք փնտրում են որեւէ բան, որը կարող է օրենքի դաշտ մտցնել այն ապօրինի հրամանը, որը իրենք ստացել են վարչապետից»,- ասաց նա:

Նշենք, որ Մխիթար Զաքարյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ