News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեն շուտով կսկսի վաճառել իրավունք այս տարի 500 փիղ կրակելու համար: Զիմբաբվեի այգիների եւ վայրի բնության պահպանության վարչության ներկայացուցիչ Թինաշե Ֆարավոն հայտնել է CNN-ին, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջությունից եկամուտների անկումն այդ քայլի հիմնական պատճառներից մեկն է:

«Մենք ուտում ենք այն, ինչ սպանում ենք,-ասել է Ֆարավոն:-Մենք ունենք 25 միլիոն դոլարի չափով բյուջե մեր գործունեության համար, որը մասամբ ստացվում է սպորտային որսի հաշվին, սակայն դուք գիտեք, որ ներկայում զբոսաշրջությունը մեռած է կորոնավիրուսի պատճառով»:

Հայտարարությունն արվել է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ աֆրիկյան անտառային փիղը հայտարարվել էր անհետացման վտանգի ներքո գտնվող կենդանի:

Բնական ռեսուրսների կառավարման կենտրոնի մամուլի քարտուղար Սիմիսո Մլեւուն ասել է, որ փղերի վրա որսը թույլ տալու մասին որոշումը «սարսափելի է»: «Ըստ ամենայնի՝ վայրի կենդանիների ընտանիքների ողջ մնացած անդամները, որոնք կդառնան դրանց անիմաստ սպանության ականատեսը, վրեժ կլուծեն տեղաբնակներից»,-ասել է Մլեւուն:

Զիմբաբվեն տարածաշրջանում միակ երկիրը չէ, որտեղ թույլտարվում է փղերի վճարովի որսը: Դեկտեմբերին Նամիբիան վաճառքի էր հանել 170 «արժեքավոր» վայրի փիղ երաշտի եւ դրանց թվի աճի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ