News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Մենք ունենք կորոնավիրուսից պատվաստման մեծ ներուժ, բայց բախվում ենք մի խնդրի, որ այդ ներուժը պատշաճ չափերով չի իրականացվում, ինչը ռիսկեր է առաջացնում  ոչ միայն առողջապահական, այլեւ տնտեսական: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ ժամանակակից աշխարհում նաեւ տնտեսության համար, տնտեսական ակտիվության առումով կարեւոր գործոն է, թե  երկրում բնակչության որ մասն է պատվաստված կորոնավիրուսից: Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում որպես ուղղություն գնահատվում են երկրները նաեւ այս չափանիշով»,-ասաց նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այսօր ՀՀ-ում պատվաստանյութերը հասանելի են, ստեղծված են բոլոր ենթակառուցվածքները, որ քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն. «Պատվաստանյութը հասանելիէ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Կարող եք ձեր ցանկացած պոլիկլինիկայում հերթագրվել եւ ստանալ պատվաստանյութը: Հաջորդ շաբաթվանից կունենանք նաեւ շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասում տեղակայված կլինեն եւ դա եւս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին: Ռիսկը պատվաստանյութից որեւէ ծանր կամ թեթեւկողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք կովիդուվ վարակվելու եւ դրա հետեւանքով ծանր, ցավոք նաեւ մահվան դեպքերի հետ»,-ասաց նախարարը:

Վարչապետի պաշտոնակատարը կորչ արեց կառավարության անդամներին առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել: Նա տեղեկացրեց, որ այսօր Հայաստանն ունի AstraZeneka, «Սպուտնիկ V» պատվաստանյութերը եւ առաջիկայում պատրաստվում են պատվաստանյութ ստանալ Չինաստանից:

Նա վստահեցրեց, որ եթե որևէ պատվաստանյութ վտանգ ներկայացնի քաղաքացիների կյանքին, Կառավարությունն այդ պատվաստանյութը չի ընդունի:

«Փոխվարչապետը և առողջապահության նախարարը երեկ «Аstrazeneca»–ով են պատվաստվել և, ինչպես տեսնում եք, նստած են, ներկա են և որևէ արտառոց բան նրանց հետ տեղի չի ունեցել»,- ասաց նա և նշեց, որ «Аstrazeneca»–ի շուրջ շատ շահարկումներ կան:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում շարժումներ են սկսվել և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն:

«Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Այսօր աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով: Ի դեպ, շատ շուտով ամբողջ աշխարհում որեւէ ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը: Շատ կարեւոր է, որ խլացվեն այն բոլոր ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ: Բիզնեսին պետք է ներգրավել, որ պատվաստումները պատշաճ մակարդակով իրականացվեն, նաեւ զինված ուժերում պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, ընդհանրապես պետական մարմիններում: Մենք այդ առաջնոդրությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն, որ բոլորս պատվաստված ենք եւ շարունակում ենք կենդանի մնալ»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ