News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առաջին ատյանի դատարանը մերժել է ՊՆ երկու սպաներին  Խծաբերդի դեպքերով կալանավորելու Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց սպաների պաշտպան Հրանտ Վարդանյանը:

«Փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանը եւ մայոր Վլադիմիր Ղուկասյանը կմնան ազատության մեջ: Դատարանը մերժեց քննչական վարչության պետի միջնորդությունը»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին հարուցվել էր քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ