News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՍԱ-ի թիմը աշխատում է միջաստղային միջավայրը հետազոտելու նոր առաքելության վրա:

Ինչպես հաղորդում է «Новая наука»-ն, նախագիծը շատ հավակնոտ է եւ նախատեսված է պատասխանելու այն հարցերին, որոնց չեն կարողացել պատասխանել «Վոյաջեր» զոնդերը։ «Վոյաջեր 1» եւ «Վոյաջեր 2» զոնդերը արդեն մի քանի տարի աշխատում են միջաստղային տարածքում: Այստեղ, որտեղ Արեգակն այլեւս արքա չէ, երկու տիեզերանավերն էլ հետաքրքիր տվյալներ են փոխանցել տարածության բաղադրությունն ուսումնասիրելու համար: Սակայն այս ծրագրի հիմնական նպատակը մեր համակարգի արտաքին մոլորակների, մասնավորապես ՝ Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի եւ Նեպտունի վերաբերյալ գիտական տվյալների հավաքագրումն էր: Ահա թե ինչու հիմնականում այս երկու զոնդերը հատուկ սարքավորված չէին միջավայրը վերլուծելու համար:

ՆԱՍԱ-ն այժմ ցանկանում է այս միջաստղային տարածություն նոր զոնդ ուղարկել` հագեցած հատուկ այդ նպատակով ստեղծված գործիքներով: Ծրագրի որոշ մանրամասներ 2021թ․ բացահայտվել են Երկրաբանական գիտությունների եվրոպական միության գլխավոր ասամբլեայում: «Միջաստղային զոնդը կանցնի տեղական միջաստղային անհայտ տարածություն, որտեղ մարդկությունը նախկինում երբեք չի եղել»,- ասել է Ջոնս Հոփկինսի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի դոկտոր Ելենա Պրովորնիկովան: «Առաջին անգամ կարողացանք դրսից լուսանկարել մեր հսկայական հելիոսֆերան, որպեսզի տեսնենք, թե ինչ տեսք ունի մեր տունը՝ Արեգակնային համակարգը»:

Ելենա Պրովորնիկովան եւ նրա թիմը շուտով կավարտեն քառամյա հայեցակարգային հետազոտությունը, որպեսզի պարզեն այդպիսի առաքելության հնարավոր նպատակները կամ դրանց իրականացման համար անհրաժեշտ գործիքների տեսակը: Այս միջաստղային առաքելության նախորդ տարբերակը առաջարկվել էր 1999-ին, բայց այդպես էլ չիրականացավ: Եթե այս նախագիծն իրականացվի, հետազոտողները հուսով են, որ այն կարող է մեկնարկել 10-12 տարվա ընթացքում: Դրանից հետո մոտավորապես տասնհինգ տարի կպահանջվի հելիոսֆերա հասնելու համար։ Միջաստղային միջավայրի չափումների (կազմը, իոնացումը, մագնիսական դաշտը) նմուշառումից բացի, նման առաքելությունը կարող է նաեւ օգնել մեզ հասկանալ, թե ինչպես է արեւային պլազման փոխազդում միջաստղային գազի հետ՝ ստեղծելով մեր հելիոսֆերան: Մենք կարող ենք նաեւ որոշել, թե ինչ կա մեր հելիոսֆերայից այն կողմ, կամ նույնիսկ դրա ձեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ