News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր» պանթեոնում ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել NEWS.am-ի եւ Tert.am-ի լրագրողների տեղաշարժն արգելելու համար:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր այցելության ժամանակ Tert.am-ի լրագրողը հեռվից հարց ուղղեց. «Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս, այստեղ գալիս ի՞նչ զգացողություն եք ունենում», ինչից հետո Փաշինյանի թիկնազորի անդամները թույլ չէին տալիս նրան մոտենալ վարչապետի պաշտոնակատարին: Այստեղ էր նաեւ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը, ով նույնպես փորձում էր խոչընդոտել լրագրողի աշխատանքը, լրագրողի ձեռքից բռնել էր ու ասում էր, թե այսօր այդ օրը չի:

Հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում. «Դիմեք համապատասխան մարմինների»։

Լրագրողները փորձեցին Եռաբլուր բարձրանալ մյուս ճանապարհով, սակայն այստեղ եւս ոստիկանության լրացուցիչ ուժեր էին բերել, որոնք փակել են ճանապարհը: Նրանք ոչ մի հիմնավորում չեն ներկայացրել, միայն նշել են, որ «ծառայողական անհրաժեշտությունից ելնելով» թույլ չեն տալիս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ