News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առաջատար փորձը COVID-19 համավարակի պայմաններում՝ մայիսի 17-ին Արման Թաթոյանը Մոսկվայում բարձրաստիճան միջոցառմանը  հանդես է եկել ելույթով եւ ներկայացրել COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Մարդու իրավունքների ոլորտի սահմանադրական եւ միջազգային երաշխիքների իրականացումը Ռուսաստանի օրենսդրությունում եւ պրակտիկայում» խորագրով միջազգային բարձրաստիճան միջոցառումը կազմակերպել են Եվրոպայի խորհուրդը եւ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО):

Պաշտպանը, նախեւառաջ անդրադարձել է ԵԽ Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ արդյունավետ աշխատանքներին, համատեղ ծրագրերին` մարդու իրավունքները զինված ուժերում, մարդու իրավունքները բիոէթիկայի ոլորտում, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում եւ այլն: Օրինակ` բիոէթիկայի ոլորտում ծրագիրն ուղղված է պացիենտների իրավունքների պաշտպանությանը, իրազեկման բարձրացմանը եւ դա իրականացվում է ԵԽ հետ:

«Տեղեկատվությունը, հաղորդակցությունը եւ առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով զեկույցով Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձել է  Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին: Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ փորձի փոխանակման նպատակով արդյունավետ համագործակցություն եւ քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաեւ պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաեւ քաղաքացիների համատեղ ընդունելությունները։ Համաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի կիրառման, ՄԻԵԴ դիմումներ ներկայացնելու եւ նախադեպային իրավունքին, «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության» ծրագրին, COVID-19 համավարակի պայմաններում տեղեկատվության փոխանակման, հաղորդակցության եւ առողջապահության մասին գրագիտության առնչվող հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ելույթի ժամանակ ներկայացրել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ եւ մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը երրորդ կողմ է ներգրավել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանին վերաբերող գործի շրջանակներում, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացում Պաշտպանի համագործակցության փորձը պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ելույթի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ