News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի կառավարությունը եւս երկու շաբաթով երկարաձգել է ուղեւորությունների գործող արգելքը, քանի որ առողջապահության ոլորտում փորձագետները նախազգուշացրել են երկրի առողջապահական համակարգի հնարավոր ձախողման մասին կորոնավիրուսի տարածման պատճառով, հաղորդում է AP-ն:

Շրի Լանկայում ներկայում գործում է 1-շաբաթյա արգելք ուղեւորությունների համար, որը պետք է չեղարկվեր մայիսի 28-ին: Սակայն երկուշաբթի կառավարությունը հայտարարել էր, որ խիստ մեկուսացումը կերկարաձգվի մինչեւ հունիսի 7-ը: Այդ ժամանակահատվածում արգելքը կթուլանա մի քանի ժամով, որպեսզի մարդիկ կարողանան գնել սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ իրենց տների մոտակայքում գտնվող խանութներից:

Առողջապահության նախարարության վերջին վիճակագրական տվյալներով՝ Շրի Լանկայում գրանցված է 161 242 վարակվելու դեպք, մահացել է 1178 պացիենտ:

Բժիշկները կանխատեսում են, որ պացիենտների թիվը կարող է արագորեն աճել հաջորդող երկու շաբաթների ընթացքում անցած ամիս Նոր տարին տոնելու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ