News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան բացվում է պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների առջեւ՝ վերացնելով կորոնավիրուսի ախտորոշման թեստերի անհրաժեշտությունը պատվաստված եվրոպացիների համար եւ թույլ տալով, որպեսզի պատվաստված զբոսաշրջիկներն աշխարհի մեծ մասից այցելեն երկիր բացասական արդյունքի առկայության դեպքում, հաղորդում է AP-ն:

Մեղմացված կանոններն ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթ, ինչը խթան կհաղորդի Ֆրանսիայում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Սակայն զբոսաշրջությունը հնարավոր չի լինի այն երկրներից, որոնք բախվում են կորոնավիրուսի նոր ալիքին: Այս «կարմիր ցուցակը» ներկայումս ընդգրկում է 16 երկիր, այդ թվում` Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան ​​եւ Բրազիլիան:

Եվրոպայից դուրս մնացած աշխարհի մեծ մասը «ճանապարհորդության» նոր կանոնագրքում որպես «նարնջագույն» է դասվում:

«Նարնջագույն» երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից պատվաստված այցելուները ժամանումից հետո այլեւս կարիք չեն ունենա կարանտին մտնել եւ այլեւս չպետք է ներկայացնեն Ֆրանսիա մեկնելու իրենց պատճառները: Սակայն նրանք պետք է ժամանումից 72 ժամ առաջ հանձնած ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնեն:

Եվրոպացի այցելուները յոթ «կանաչ» երկրից` Ավստրալիայից, Հարավային Կորեայից, Իսրայելից, Ճապոնիայից, Լիբանանից, Նոր Զելանդիայից եւ Սինգապուրից, պատվաստված լինելու դեպքում թեստավորման կարիք այլեւս չեն ունենա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ