News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թե ո՞վ է բանակցել՝ այստեղ քննարկելու հարց չկա, բանակցողը ռուսական կողմն է եղել՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ։ Այս մասին 168.am-ի  հետ զրույցում նշեց Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով նախօրեին գերեվարված հայ զինծառայողին վերադարձնելու փաստին:

«Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Մուրադովին՝ արագ արձագանքելու և լավ աշխատելու համար»,- ասաց Մենուա Հովսեփյանը։

Նա տեղեկացրեց, որ տեղեկություն չունի՝ արդյոք գերեվարված հայ զինծառայողին որևէ նախապայմանո՞վ են վերադարձրել, թե՞ ոչ։

Հարցին՝ մայիսի 27-ին Գերղարքունիքի մարզի սահմանային դիրքերից մեկից 6 գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ որևէ բանակցություն եղե՞լ է, Մենուա Հովսեփյանը պատասխանեց, որ հարցի վերաբերյալ որևէ տեղեկության չի տիրապետում։

Ինչ վերաբերում է Սյունիքի ընդհանուր վիճակին, Մենուա Հովսեփյանը տեղեկացրեց, որ իրավիճակը նույնն է. ««Բոլորդ էլ տեսնում եք, որ որևէ բան նորմալ չի իրականացվում, Սյունիքն անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն։ Իրավիճակի փոփոխություն չկա, դեռ մի բան էլ վատ է, բոլորս էլ երեկ ականատես եղանք այդ դեպքին, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ ավարտ ունեցավ»,- եզրափակեց Մենուա Հովսեփյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ