News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը պատրաստվում է ուղարկել իր առաջին անձնակազմին դեպի երկրի նոր տիեզերակայան: Նախնական տվյալներով՝ թռիչքը պետք է կայանա հունիսի 16-ին:

Long March-2F Y12 հրթիռը կտեղափոխի Shenzhou-12 տիեզերանավն ու երեք տիեզերագնացներին դեպի Tianhe տիեզերակայան, որը Չինաստանի կառավարությունը դուրս է բերել ուղեծիր ապրիլի վերջում, հաղորդում է Associated Press-ը:

Չինաստանի կառավարվող տիեզերական տեխնիկայի վարչությունը հայտարարել է, որ հրթիռն ու տիեզերանավը տեղափոխվել են մեկնարկային հրապարակ Ցզյուցյուանի Արբանյակների ուղեւորման կենտրոնում:

Երեք տիեզերագնաց կգտնվի կայանում երեք ամսվա ընթացքում մինչեւ կավարտվեն վերանորոգման աշխատանքները, նրանք կթռնեն բաց տիեզերք եւ կկատարեն գիտափորձեր:

2022 թվականի վերջում պլանավորվել է 11 առաքելություն դեպի տիեզերակայան բեռներ եւ ուրիշ տիեզերագնացներին տեղափոխելու համար:

Եւս մեկ թռիչք է նախատեսված սեպտեմբերին անձնակազմի հետ, որը կփոխարինի հաջորդ չորեքշաբթի մեկնած տիեզերագնացներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ