News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանցի կենսաբանները հրապարակել են COVIran Barakat ինակտիվացված պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումների արդյունքները: Այն պաշտպանել է ռեզուսային մակականերին նոր տիպի կորոնավիրուսով վարակվելուց: Գիտափորձերի արդյունքները գիտնականները հրապարակել են bioRxiv-ում:

«Պատվաստանյութի անվտանգությունը մենք ստուգել ենք կենդանիների չորս տեսակների վրա, իսկ դրա արդյունավետությունը՝ ռեզուսային մակակաների շրջանում, որոնք ստացել են դեղամիջոցի երկու դեղաչափ: Այդ փորձարկումներն ավարտվել են բարեհաջող, ուստի COVIran Barekat-ը կարելի է համարել նոր տիպի կորոնավիրուսով վարակվելուց բնակչության պաշտպանության համար հեռանկարային միջոցներից մեկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պատվաստանյութը ստեղծել է իրանցի գիտախումբը Պաստերի ինստիտուտից պրոֆեսոր Ասգար Աբդոլիի գլխավորությամբ: Դեղամիջոցն իրենից ներկայացնում է ամբողջովին ինակտիվացված պատվաստանյութ, որի գործողությունը պայմանավորված է SARS-CoV-2 թուլացված մասնիկների վրա, որոնք չեն կարող արդյունավետորեն ներթափանցել բջիջներ եւ վարակել դրանք:

Այդպիսի պատվաստանյութերն ավելի երկար ժամանակահատվածում են պատրաստվում եւ, ենթադրավար, տալիս են ավելի հուսալի պաշտպանություն կորոնավիրուսի նոր տարատեսակների դեպքում եւ չեն պահանջում պահման հատուկ պայմաններ, ինչպես Pfizer եւ Moderna ընկերությունների դեղամիջոցները:

Գիտնականները ստուգել են անվտանգությունը ծովախոզուկների, ճագարների, մկների եւ կապիկների շրջանում: Պատվաստանյութը չի առաջացրել կենդանիների շրջանում լուրջ կողմնակի ազդեցություն, ստիպել է իմունային բջիջներին արտադրել շատ հակամարմիններ SARS-CoV-2-ի նկատմամբ:

Համոզվելով կենդանիների համար COVIran Barakat-ի անվտանգության հարցում՝ նրանք հետեւել են՝ կարող է արդյոք պատվաստանյութը պաշտպանել կորոնավիրուսի բավականին մեծ չափերից ռեզուսային մակականերին: Վիրուսը ներարկել են պատվաստումից հետո պրիմատների վերին շնչուղիներում:

COVIran Barakat-ը թույլ չի տվել SARS-CoV-2-ին հայտնվել կապիկների օրգանիզմում, որոնք ստացել են պատվաստանյութը համեմատաբար փոքր եւ մեծ չափաբաժիններով՝ 3 եւ 5 մգ: Վերջին դեպքում պրիմատների իմունիտետն արձագանքել է վիրուսին շատ ավելի ակտիվորեն: Գիտնականներն արդեն հաշվի են առել դա մարդկանց շրջանում կլինիկական փորձարկոմներ անցկացնելիս, որոնք մասամբ զուգահեռաբար են իրականացվում կենդանիների շրջանում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կապիկների օրգանիզմում հակամարմինների բարձր կոնցենտրացիան պահպանվել է առնվազն երկու ամիսների ընթացքում: Ընդ որում՝ գիտնականները չեն ֆիքսել վկայությունները, որ պատվաստանյութի կրկնակի ներարկումը կամ վիրուսի հետ կոնտակտն առաջացրել է չափազանց ուժեղ իմունային պատասխան, որը վտանգավոր է մակակաների օրգանիզմի համար:

Այդ փորձարկումների շնորհիվ գիտնականները հույս ունեն, որ կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որը սկսվել է այս տարվա մարտին, կավարտվի հաջողությամբ: Իրանի իշխանությունները հույս ունեն, որ COVIran Barakat-ով երկրի բնակչության զանգվածային պատվաստումները կմեկնարկեն առաջիկա ամիսներին, եթե պատվաստանյութը հաջողությամբ անցնի ստուգման բոլոր փուլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ