News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քորնուոլում՝ Մեծ Բրիտանայում, G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրը յոթ երկրների ղեկավարները հայտարարելու են, թե ինչ են մտադիր անել, որպեսզի կորոնավիրուսի նման համավարակներ այլեւս չկրկնվեն, գրել է BBC-ն:

Ավելի վաղ Մեծ յոթնյակի երկրները աղքատ երկրներին կորոնավիրուսի պատվաստանյութերի հարյուր միլիոնավոր չափաբաժիններ են խոստացել: Շաբաթ G7-ի երկրների ղեկավարները համավարակների կանխարգելման մասին հռչակագիր են ստորագրելու, որում նշված  են լինելու որոշ հատուկ միջոցառումներ, մասնավորապես` նոր պատվաստանյութերի ստացման եւ սերտիֆիկացման ժամկետների կրճատում:  

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը հիմնված է լինելու նոր համավարակների կանխարգելման վերաբերյալ առաջարկությունների վրա, որոնք մշակվել են Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից, որոնք այս տարի նախագահում են ոչ ֆորմալ միավորումը, ինչպես նաեւ G7-ի ղեկավարների համատեղ աշխատանքային հանդիպման ընթացքում մշակված միջոցառումների վրա: Դրանք ներառելու են նոր հիվանդությունների դեմ պատվաստանյութերի ստացման համար անհրաժեշտ ժամանակի՝ ներառյալ լիցենզավորման ժամանակի մինչեւ 100 օր կրճատման միջոցառումներ, գենոմի հաջորդականացման հնարավորությունների ընդլայնում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխում եւ ամրապնդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ