News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերը ասելիք եւ անելիք չունեն, նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու եւ ժողովրդին խաբելու համար, իսկ իրական նպատակը մեկն է` ցանկացած գնով տիրել իշխանության եւ վրեժ լուծել հակառակորդներից օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական եւ նույնիսկ քրեական հսկայական լծակները` չխորշելով անգամ բախումներից  եւ քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից: Այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ 1-ին նախագահ Լեւոն տեր Պետրոսյանը:

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, մեր հայրենիքն այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջեւ, այն ` ընտրություն  կատարել պետականության կայունության վերականգնման եւ ճգնաժամային իրավիճակի խորացման միջեւ: Նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հակամարտող, ծայրահեղական ուժերը առայժմ ընտրել են երկրորդ` ճգնաժամի խորացման ճանապարհը: Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերը ասելիք եւ անելիք չունեն, նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու եւ ժողովրդին խաբելու համար, իսկ իրական նպատակը մեկն է` ցանկացած գնով տիրել իշխանության եւ վրեժ լուծել հակառակորդներից օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական եւ նույնիսկ քրեական հսկայական լծակները` չխորշելով անգամ բախումներից  եւ քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից:

Ուստի բոլորի մոտ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ բացակայում է պետական շահի գիտակցումը: Իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որեւէ մեկի օգտին, ըստ էության, մասնակիցը կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացման: Այդ դեպքում մարող եք հարցնել` իսկ որն է ելքը: Ելքը միակն է, ձեր ձայնը տվեք Հայ Ազգային Կոնգրեսին եւ դրանով խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ուժի ներկայությունը, որն ի վիճակի կլինի զսպել հաակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը:

Քարոզարշավի ընթացքում մենք լիովին կատարել ենք այդ դերը եւ այսուհետեւ էլ նոր ձեւավորվելիք խորհրդարանում պատրաստ ենք շարունակել այն` մեր ժողովրդին նորանոր փորձանքներից եւ ողբերգություններից հեռու պահելու համար: Ես հավատում  եմ ձեր ողջախոհությանը եւ վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը: Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք»,-ասել է նա իր ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ