News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ու նորից ցավոտ հարցի մասին։ Ճանապարհների։ Այնպիսի տպավորություն է, ասես ամեն բան կարող է փոխվել մոլորակի վրա, անգամ կլիման, բայց ոչ Հայաստանի հպարտ քաղաքացիների վերաբերմունքը միմյանց եւ իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հանդեպ։ Դեպքերի հսկայական մեծամասնությունում վերաբերմունքը թքողական է, բարձիթողի, պարզապես անփույթ։

Փոքր, բայց վառ օրինակ՝ ասվածն ապացուցող։ Չգիտես ինչու էր պետք խրամատ փորել «պառկած ոստիկանի» պարագծով։ Փորեցին, թողեցին մի շաբաթ։ Այդ ամբողջ ընթացքում մեքենաներն ինչ-որ կերպ սողում էին։ Մի շաբաթ հետո «շինեցին», այն էլ այնպես, որ ավելի լավ էր առհասարակ թողնեին այնպես, ինչպես կար, խնդիրներն ավելի քիչ կլինեին։ Երկրի օրենսդրությամբ, եթե աշխատանքներ են իրականացվում՝ կապված ճանապարհածածկի փչանալու հետ, աշխատանքներն իրականացնող մասնավորը կամ պետական մարմինը պարտավոր է վերականգնել ամեն բան այնպես, ինչպես աշխատանքներն սկսելուց առաջ էր։ Սա՝ թղթի վրա։ Գործնականում՝ էդ էր պակաս, հո ծախս չեն անելու, այդպես էլ կլինի։ Աստիճանաբար քանակն անցնում է որակի եւ, ինչպես պատկերավոր ասում էր պրոֆեսոր Պրեոբրաժենսկին, վրա է հասնում փլուզումը։

Քիչ է մնում հարցնես՝ ո՞վ, այդ ո՞ր «նախկիններն» են մեղավոր նման վերաբերմունքի համար։ Ո՞ւր են նայում քաղաքապետարանն ու ոստիկանությունը։ Ե՞րբ վերջապես կավարտվի այս թքողական վերաբերմունքը համաքաղաքացիների հանդեպ։

Հ.Գ. աշխատանքային պարտականությունների նկատմամբ այս փոքրիկ օրինակը Անդրանիկի փողոցում է։ Այն նույն փողոցում, որտեղ մեկ փլուզումն է փլուզվում, մեկ անպատկերացնելի խցանումներ են Հյուսիս-Հարավ ճանապարհի տեղամասի շինարարության պատճառով։ Եվ այսպիսի օրինակները շատ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ