News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն ասել է, որ իրեն ու մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի տեղափոխող ուղղաթիռը հարձակման է ենթարկվել Վենեսուելային սահմանակից հարավային Կատատամբո շրջանում: Սա նախագահական ուղղաթիռի վրա հարձակման հազվադեպ դեպք է, գրում է Associated Press-ը:

Դուկեն ասել է, որ ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ անվտանգ են, այդ թվում` ինքը, պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն, ներքին գործերի նախարար Դանիել Պալասիոսը եւ Հյուսիսային Սանտանդեր նահանգի նահանգապետ Սիլվանո Սերանոն: Նա հայտնել է, որ ուղղաթիռի սարքավորումներն ու հնարավորությունները «կանխել են մահվան ելքը»: Նախագահի կողմից հրապարակված տեսանյութում  Կոլումբիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի վրա փամփուշտի մի քանի անցք է երեւում:

Կոլումբիայի նախագահը չի նշել հարձակման ժամանակը կամ թե ով է, իր կարծիքով, իրականացրել այն, բայց հայտնի է, որ գործել է մի քանի զինված խմբավորում:

Դուկեն հայտարարել է, որ «վախկոտ» հարձակումն իրեն չի ստիպի դադարեցնել թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարը:

Կուկուտայում, դեպի ուր ուղեւորվում էր ուղղաթիռը, արդեն ահազանգ էր հայտարարվել այն բանից հետո, երբ հունիսի 14-ին ռազմաբազայում ականապատ ավտոմեքենա էր պայթել, որի արդյունքում վիրավորվել էր 36 մարդ՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ