News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բալթյան երկրների օդային տարածքում սկսվել են ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի եւ նրանց գործընկեր Ramstein Alloy-ի («Ռամշտայնյան ձուլվածք») վարժանքները: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:

«ՆԱՏՕ-ի Օդային գործողությունների միացյալ կենտրոնի թիմը՝ հյուրընկալող Էստոնիան եւ մասնակից մյուս երկրները, հերթական անգամ պատրաստել են ուսումնական ծրագիր, որը մեր օդային հսկողության անձնակազմին միավորում է դաշնակիցների եւ ծանր պայմաններում գտնվող գործընկերների հետ»,- ասել է ՆԱՏՕ-ի Միավորված օդային գործողությունների կառավարման կենտրոնի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կլաուս Հաբերզեթցերը։

Զորավարժությունների ընթացքում կկիրառվեն կապի եւ հսկողության ընթացակարգեր, ինչպես նաեւ ավիացիոն անվտանգության ապահովում։ Ի թիվս այլ բաների, զորավարժությունների մասնակիցները գործողություններ կմշակեն հաղորդակցության խափանման, ինքնաթիռի ուղեկցման, դանդաղ թռչող ինքնաթիռ հայտնաբերելու եւ որոնողափրկարարական գործողությունների դեպքերի համար:

Բացի Իտալիայի եւ Իսպանիայի ռազմաօդային ուժերի կործանիչներից, որոնք տեղակայված են Էմարիի եւ Շաուլյայի հենակետերում, զորավարժություններին կմասնակցեն նաեւ օդաչուներ Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Թուրքիայից եւ Ֆինլանդիայից: Ընդհանուր առմամբ, զորավարժություններում կներգրավվեն ավելի քան 20 ինքնաթիռներ, այդ թվում՝ վաղ նախազգուշացման եւ կառավարման AWACS E-3 համակարգի ինքնաթիռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ