News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Արդեն մեկ շաբաթ է՝ օտար երկրների քաղաքացիները կորոնավիրուսի դեմ պատվաստվում են շրջիկ կետերում։ Նրանց պատվաստում են AstraZeneca պատվաստանյութով։ Օտարերկրացի պատվաստվողների գերեկշիռ մասը իրանցիներ են։ Իրանում պատվաստումներ նույնպես արվում են, բայց առաջնահերթությունը տրվում է 75-ից բարձր մարդկանց։ Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, այսպիսի աղմկոտ պատկերն է։

«Մենք տարբեր պատվաստանյութեր ունենք, բայց դրանք առաջինը ստանում են մեծահասակները՝ 75-ից բարձր, իսկ 22 տարեկան եմ, նրանք մինչև հասնեն իմ հասակակիցներին կլինի շատ ուշ և վախենում եմ, որ կուշանամ մինչև հերթն ինձ հասնի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց պատվաստվելու եկած մի իրանցի, որը հրաժարվեց երևալ տեսախցիկով։

Պատվաստվելու մեծ ցանկություն ունեցող իրանցիները հաճախ խառնաշփոթ են ստեղծում։ Մեր տեսախցիկների առջև, սակայն, իրանցիները հրաժարվեցին խոսել՝ պատճառաբանելով, որ հայրենի երկրում դրան լավ չեն նայի։

Շրջիկ պատվաստումն ավարտում է երեկոյան ութին, սակայն դրանից հետո էլ իրանցիները չեն հեռանում․ նրանից շատերը գիշերում են փողոցում։

«Իրենք սպասում են, որ առավոտյան պատվաստվեն ավելի շուտ, բացի այդ այդպես ավելի էժան է, քանի որ իրենք մնալու համար գումար չեն հատկացնում և մնում են փողոցում»,- ասաց իրանցիներից մեկը։

Թեպետ առողջապահության նախարարության որոշմամբ օտարերկրացիները պատվաստվելու են միայն շրջիկ կետերում, իսկ հայաստանցիները՝ պոլիկլինիկաներում, սակայն շրջիկ կետերին մոտեցած հայերը նույնպես անարգել պատվաստվում էին։

«Բոլոր հայերին պատվաստում ենք առաջնահերթ։ Լինում են դեպքեր, որ հարմար չի լինում պոլիկլինիկաներում պատվաստվել, ստիպված գալիս են այստեղ ու սպասարկվում են առաջնահերթ»,- նշեց պատվաստող բժշկուհի Կարինե Վուլխանյանը։

Հյուսիսային պողոտայի շրջիկ կետում օրական 50 մարդ է պատվաստվում։ Պատվաստումներն իրականացվում են երկու հերթափոխով՝ տասներկուսից մինչև չորսը, և չորսից ութը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ