News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է եւ խոչընդոտում է սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Իրականությունը ուղիղ  հակառակն է. այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, որովհետեւ ասպարեզ է բերել ակնհայտ կեղծված քարտեզներ՝ փորձելով  հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շրք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում»,-ասաց նա:

Փաշինյանն իր խոսքում նաեւ ընդգծեց. «Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ. տվյալ տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերում, սահմանագծից եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ հայելային հետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների եւ կամ միջազգային դիտորդների տեղակայում եւ միջազգային հովանու  ներքո սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն եւ մեկնարկ:

Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուս գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որեւէ կերպ չի արձագանքել այս առաջարկին:

Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը եւ խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանն արդեն մի քանի անգամ հրապարակավ ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում ասվում է. «Հաշվի առնելով ԵԱՀԿ մանդատի ժամկետները եւ տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ ու բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ ու կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա: Նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո:

Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն, համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները, ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների»:

Փաշինյանը հիշեցրեց, որ կարգավորման սկզբունքները երեքն են՝ ժողովուրդների իննորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում եւ տարածքային ամբողջականություն:

«Համանախագահների այս հայտարարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ է, եւ Հայաստանը ողջունել է այս հայտարարությունը: Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի հկամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով եւ բովանդակությամբ: Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների ու հայտարարությունների փոխարեն անսա միջազգային միջնորդների հորդորներին եւ նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ