News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սամուի, Փհանգան եւ Տաո կղզիները հինգշաբթի պաշտոնապես բացվել են պատվաստված օտարերկրացիների եւ Թաիլանդի քաղաքացիների համար՝ դառնալով թագավորության երկրորդ նահանգը, որը սկսել է առանց կարանտինի ճանապարհորդներ ընդունում: Թայլանդի զբոսաշրջության մարմնի կողմից հրապարակված ցուցակի համաձայն՝ Սուրաթհանիի հանգստավայրեր ժամանելու պահանջները մասամբ նման են այն պահանջներին, որոնք գործում են հուլիսի 1-ից Պհուքետում:

«Պհուքետի սխեմայից» հիմնական տարբերությունը տարանցումն է, որը պետք է իրականացվի Բանգկոկի Սուվաննապհում օդանավակայանում (Սուվարնաբհումի)՝ այնուհետեւ Սամուի մեկնելու համար, որտեղից ճանապարհորդներն արդեն կարող են շարժվել դեպի Փհանգան եւ Տաո կղզիներ: ՏԱՍՍ-ի հետ զրույցում Հարավարեւելյան Ասիայում Tez Tour-ի գլխավոր ներկայացուցիչ Անդրեյ Սնետկովն ասել է, որ «Սամուի, Փանգան եւ Տաո կղզիները կարող են միավորվել մեկ կլաստերի մեջ՝ տրանսպորտային մատչելիության եի սեզոնայնության նմանության տեսանկյունից»:

Թագավորության առողջապահության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է օրական 9.1 հազար վարակման եւ ռեկորդային 98 մահվան դեպքի մասին: Այս պահին թագավորությունում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 372.2 հազարը, բուժվել է ավելի քան 266.1 հազար մարդ, ավելի քան 3 հազար հիվանդ մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ