News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանում պատվաստվել է 111 հազար մարդ: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ պատվաստումից հետո կարելի է հավելված ներբեռնել հեռախոսում, որը տեղեկատվություն կպարունակի քաղաքացու պատվաստման մասին:

Ըստ նրա՝ մանրամասն տեղեկատվությունն այդ մասին առկա է Հայաստանի առողջապահության նախարարության կայքում: «Եթե հավելվածից հնարավոր չէ օգտվել, քաղաքացիները պոլիկլինիկայում կարող են թղթային տարբերակ վերցնել: Հայաստանը լքելիս պետք է ուշադիր լինել այն երկրի քաղականության նկատմամբ, ուր քաղաքացին մեկնում է: Մեր դեպքում, քաղաքացիները Հայաստան մուտք գործելիս այլընտրանք ունեն՝ կա՛մ պատվաստում, կա՛մ թեստավորում»,- ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով վկայագրերի մասին հարցին՝ պաշտոնյան բացատրեց, որ առողջապահության նախարարությունը լիազորված է պատվաստումների սերտիֆիկատների կազմման, Հայաստանում դրանք ճանաչման եւ վերիֆիկացման հարցում: «Դրանից հետո մենք տեղեկատվությունը փոխանցում ենք մեր գործընկերներին (ԱԳՆ - խմբ.)՝ այլ երկրների հետ փոխճանաչման գործընթացի համար: Սերտիֆիկացման մասին տվյալները փոխանցվել են գործընկերներին»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ