News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում։ Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

Նոր և ժամանակակից ռենտգեն սարքավորումը հնարավորություն է տալիս հիվանդանոցային պայմաններում կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում՝ ունենալով բարձրորակ պատկեր։ Ի տարբերություն ավանդական ռենտգեն սարքավորման՝ թվային տարբերակները չեն պահանջում մութ սենյակում պատկերի մշակում՝ այսպիսով խնայելով մշակման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները։ Ի հավելումն, թվային ռենտգեն սարքավորումները հնարավորություն են տալիս հեշտությամբ պահպանել, փնտրել և ուղարկել բարձրորակ պատկերներ, ինչպես նայև հեշտությամբ հետևել հիվանդության ընթացքին։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այսօր այցելել են Մարտունու բժշկական կենտրոն՝ հանձնելու ռենտգեն սարքավորումը։

«COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ աջակցությունից բացի, Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ տրամադրելով պատվաստանյութեր և նպաստելով երկրի առողջապահության ոլորտի ամրապնդմանը: «Համերաշխություն հանուն առողջության» ԵՄ նախաձեռնության նպատակն է ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ օգնել Հայաստանին դիմակայուն առողջապահական համակարգի տեսլականն իրականացնելու գործում: Առողջության մատչելիությունն ու առողջապահական ծառայությունների մատչումը կարևոր են ՀՀ քաղաքացիների առողջ ապրելակերպի և բարեկեցության համար, և մենք աշխատում ենք միասին հասնելու այդ արդյունքին», - նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Կարծում եմ` սա իսկապես շատ կարևոր ներդրում Է բնակչության առողջության բարելավման ուղղությամբ: Ինչպես տեսնում եք, երկար տարիների գործընկերների հետ մեր ջանքերը շարունակական են եւ ուղղված են լինելու մարզային բժշկական կենտրոններում բուժօգնության որակը լավագույնին հասցնելուն»,- նշել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը համավարակի սկզբից Հայաստանի կողքին են՝ տրամադրելով անմիջական աջակցություն բուժաշխատողներին և առաջնային բուժանձնակազմին, ինչպես նաև նպաստելով առողջապական համակարգի հզորացմանը։ Համավարակի ավարտից հետո տրամադրված սարքավորումը կշարունակվի օգտագործվել ի օգուտ Հայաստանի քաղաքացիների։»,- ավելացրեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը։

Ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությանն են տրամադրվել թթվածնի 200 խտացուցիչ և 22 արհեստական շնչառության սարքեր, որոնք բաշխվել են Երևանում և մարզերում COVID-19-ով հիվանդներին սպասարկող հիվանդանոցներին։ Երկու ռենտգեն սարքավորումներ արդեն իսկ գնվել և տեղադրման փուլում են։ 2021թ․ ավարտին նախատեսվում է COVID-19-ով հիվանդներին սպասարկող ևս 4 հիվանդանոցների տրամադրել ռենտգեն սարքավորումներ։

Ընդհանուր տեղեկություններ

«Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնությունը Եվրոպական միության և ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից համատեղ իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կովկասի վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում: Ծրագրի նպատակն է օգնել կանխել, հայտնաբերել և արձագանքել COVID-19 համավարակին և ամրապնդել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների կարողությունները՝ ուղղված առողջապահական արտակարգ իրավիճակների արձագանքմանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Լուսինե Ղուկասյանին, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի հարցերով խորհրդատու (+374 94 64 22 21):

Տեղեկությունների աղբյուր լրագրողների համար

COVID-19-ի մասին ինտերակտիվ վահանակների միջոցով վիճակագրական թարմ տվյալներ ստանալու համար այցելեք ԱՀԿ կենտրոնակայանի և ԱՀԿ/Եվրոպայի կայքեր, որոնք իրական ժամանակում մանրամասն տեղեկություններ են տրամադրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հանրության համար COVID-19-ի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել ԱՀԿ կայք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են պատվաստումների եւ թեստերի մասին ԱՆ նախաձեռնության քննարկում
Քննարկումը նպատակ ունի բացահայտել ներկայիս իրավական ակտերը, որոնք առաջացնում են սահմանադրական խնդիր` հետագայում դրանք Սահմանադրական դատարան փոխանցելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Եթե անձը վարակվել է և օրգանիզմում կան հակամարմիններ, ինչո՞ւ պետք է պատվաստվի ու ստանա հակամարմիններ. Հարց՝ նախարարին
Պատվաստումները ամբողջացնում են մարդու իմունային շերտը, ստեղծելով բջջային մակարդակում հակամարմիններ T բջիջներ, որոնք կարեւոր են հիվանդությանը դիմակայելու մասով...
Կրեմլում պատմել են Պուտինի կենսաձեւի մասին ինքնամեկուսացման պայմաններում
«Նախագահը միշտ անհրաժեշտ կապի միջոցներով է՝ ամենօրյա, ամենամսյա փաստաթղթաշրջանառությամբ...
ԵՏՀ նախարար. համաճարակի ժամանակ ԵՏՄ բոլոր երկրներում ավելացել է պետական ​​պարտքը
«Այժմ մեր երկրների տնտեսություններում որոշակի տեղաշարժեր կան դեպի բարելավում», - ասաց նախարարը:
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 828 դեպք
Վարակից մահացել է ընդհանուր 202.273 մարդ...
Եթե զգանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու, մենք դա անպայման պետք է անենք. Փաշինյան
Մարդկանց ամենեւին որեւէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետեւ մարդիկ այդ ծախս անելու կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ…
Ամենաշատ