Մալայզիան արեւելյան Սարավակ նահանգում մինչեւ 2022թ. փետրվար երկարացրել է արտակարգ դրությունը՝ տարածաշրջանային ընտրությունները COVID-19 համավարակի ֆոնին դադարեցնելու համար, տեղեկացնում է Reuters-ը։
Մալայզիան արտակարգ դրության մեջ է ազգային մակարդակով, որպեսզի կանխի COVID-19-ի տարածումը, բայց դրա գործողության ժամկետը սպառվում է կիրակի, եւ այն կերկարացվի մինչեւ փետրվարի 2-ը։
Ալ Սուլթան Աբդալա թագավորը կարգադրել է, որ արտակարգ դրությունը պետք է կանգնեցնի պետական ընտրությունները, որպեսզի կանխվի COVID-19-ի հետագա տարածումը։
Սարավակի օրենսդիր ժողովի լիազորությունների ժամկետը ավարտվել է հունիսի 6-ին։ Արտակարգ դրությունը երկրում խանգարել է ընտրությունների անցկացմանը եւ թույլ տվել երկարացնել դրանց անցկացման ժամկետը։
Վերջին շաբաթներին Մալայզիայում արագ տարածվում էր COVID-19 վարակը։ Հիվանդության ամենօրյա դեպքերը հասել են ռեկորդային՝ 17 405-ի այս շաբաթ, իսկ վարակման ընդհանուր թիվը ուրբաթ օրվա դրությամբ կազմել է 1 095 486։