News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը

2021թ. հունիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 6.5%:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8%։

2021թ. երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի արագ տեմպերով աճը:

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումներով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր:

Նշված զարգացումների, ինչպես նաև մի շարք ժամանակավոր գործոնների պայմաններում գործընկեր երկրներում դիտարկվում են սպասվածի համեմատ գնաճի ավելի բարձր մակարդակներ։ Այս իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն:

2021թ-ի ընթացիկ զարգացումների համաձայն ՀՀ տնտեսական ակտիվության տեմպերը որոշակիորեն գերազանցում են սպասումները՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով։ Համախառն պահանջարկը ևս վերականգնվում է արագ տեմպերով, որին շարունակում են մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման աճի պահպանվող բարձր տեմպը, արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները, ինչպես նաև արտաքին  պահանջարկի արագ աճը։ Վերջինս արտահայտվում է նաև ՀՀ արտաքին հաշվեկշռի շարունակական բարելավմամբ։ Պահանջարկի նշված գործոնների զարգացումները հիմնականում նախանշում են գնաճային ազդեցությունների պահպանման մասին:  

Հաշվի առնելով արտաքին հատվածում և ՀՀ տնտեսությունում սպասվող մակրոտնտեսական զարգացումներն ու դրանցից ածանցվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում շարունակել քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը։ Միևնույն ժամանակ, Խորհուրդը, հետևողական լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։

Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը  հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թալիբները երաշխավորել են դեպոզիտների անվտանգությունն Աֆղանստանի բանկերում
Աֆղանստանի ԿԲ ղեկավարը հայտարարել է երկրի բանկերում աֆղանստանցիների ավանդների անվտանգության մասին...
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
Բոլոր կենսաթոշակառուներին առաջարկվում է ստանալ կենսաթոշակ Visa Classic կամ Mastercard Standard անվճար քարտերով...
Թալիբները ԿԲ-ին են փոխանցել Աֆղանստանի փոխնախագահից առգրավված գումարը
«Թալիբանը ԿԲ-ին է փոխանցել նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տնից առգրավված ոսկե սալիկները, որոնք արժեն միլիոնավոր դոլարներ»,-հայտնում է պորտալը։
Բանջարեղենի գներն աճել են մոտ 66 %-ով. կանխատեսում են գնաճի վրա արտաքին գործոնների պահպանում. Մարտին Գալստյան
Մենք նպատակադրված փորձում ենք հանրությանը տալ մեսիջ առ այն, որ 2022 թվականին մենք վերադառնալու ենք մեր գնաճի թիրախին, ուստի այս պահին գնաճային սպասումները խարսխելու նպատակ ենք հետապնդում…
12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և օգոստոսի վերջին կազմել է 8.8%. ՀՀ ԿԲ
2021թ-ի ՀՀ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները գնահատվում են սպասվածից ավելի դրական՝ պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25 տոկոս
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.75%...
Ամենաշատ