News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպացի դաշնակիցները հույս ունեին, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությունը կբարձրացնի ՆԱՏՕ-ի նշանակությունը Դոնալդ Թրամփի կառավարման տանջալի տարիներից հետո: Աֆղանստանից Վաշինգտոնի անկանոն հեռանալը վերաիմաստավորում է պահանջում, գրում է FT-ն:

Քաբուլի անկումից հետո ԵՄ երկրների պաշտպանության եւ անվտանգության նախարարությունները կտրուկ քննադատեցին զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը՝ պնդելով, որ դա թուլացրել է ՆԱՏՕ-ն եւ անվտանգության ոլորտում Վաշինգտոնից Եվրոպայի կախվածության հարցեր առաջացրել: Նրանց արձագանքը դառը ավարտ է դաշինքի ամենաերկար առաքելության համար, որը համարյա մեկ տասնամյակում մարտական գործողություններից անցել է 36 երկրի 10 000 զինծառայողներով ռազմական վերապատրաստման ծրագրի:

«Այս դուրսբերումը քաոս առաջացրեց: Քաոսը լրացուցիչ տառապանքներ է պատճառում»,- ասել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը: Նման երկարաժամկետ առաքելությունները քիչ հավանական են ապագայում, հավելել է նա: «Այս դարաշրջանն ավարտվել է: Ցավոք, Արեւմուտքը եւ մասնավորապես Եվրոպան ցույց են տալիս, որ համաշխարհային մասշտաբով նրանք ավելի թույլ են»:

Նա արձագանքել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ով արցունքները հազիվ զսպելով, հայտարարեց, որ «ոմանք չեն վերադառնա» պատերազմից բզկտված երկրից: «Դա տխուր է։ Քսան տարվա զոհողություն՝ ահա թե ինչ է դա»,- ասել է նա:

Գերմանիայի կանցլերի պաշտոնի պահպանողական թեկնածու Արմին Լաշետը դաշնակիցների զորքերի դուրսբերումն անվանել է «մեծագույն պարտություն, որ ՆԱՏՕ-ն կրել է իր հիմնադրման պահից»:

«Ամերիկայի միակողմանի որոշումները, կարծես, ամբողջովին շրջանցել են ՆԱՏՕ-ն»,- ասել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության նախկին խորհրդական լորդ Փիթեր Ռիկեթսը: «Առաջին հերթին՝ թալիբների հետ բանակցություններ սկսելու Թրամփի որոշումը, այնուհետեւ ժամանակացույց սահմանելու Բայդենի որոշումը: Աֆղանստանում գործողությունը պետք է ավարտվեր, բայց այն, ինչ արվեց, նվաստացուցիչ էր եւ կործանարար ՆԱՏՕ-ի համար»:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջամտությունը, որը հրահրվել էր սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա «Ալ-Քաիդա»-ի գլխավորած հարձակումներով, առաջին եւ միակ դեպքն էր, երբ դաշինքը կիրառեց իր հավաքական պաշտպանության սկզբունքը`համաձայն 5-րդ հոդվածի, որը մեկ դաշնակցի վրա հարձակումը դիտարկում է որպես հարձակում բոլորի վրա:

Լորդ Ջորջ Ռոբերթսոնը, ով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր Նյու Յորքի երկվորյակ աշտարակների վրա հարձակման օրը եւ որը հինգ ժամ անց նախաձեռնեց այդ հոդվածը, ենթադրել է, որ հեռանալու ԱՄՆ-ի որոշումը, չնայած այլ դաշնակիցների առարկությանը, կործանարար էր: «Սա թուլացնում է ՆԱՏՕ-ն, քանի որ «միասին» սկզբունքը, կարծես, մերժվեց ինչպես Դոնալդ Թրամփի, այնպես էլ Ջո Բայդենի կողմից»,- ասել է նա Financial Times-ին:

Որոշման ձեւակերպումից ամնիջապես հետո Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ Իտալիան ձգտում էին միջոցներ գտնել, որպեսզի պահպանեն ուժերը՝ երկրում իրավիճակը կայունացնելու համար: Բայց դա անհնար էր առանց ԱՄՆ տրամադրած լայնածավալ ռազմական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ առանց Քաբուլից հյուսիս գտնվող՝ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող «Բաղրամ» ավիաբազայի օդային աջակցության:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Աֆղանստանի կառավարության փլուզումը կասկածի տակ է դնում Քաբուլի միջազգային օդանավակայանի պահպանությունը շարունակելու Թուրքիայի ծրագիրը: «Մենք պետք է հասկանանք, որ երբ խոսքը վերաբերում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը, Գերմանիայի կամ եվրոպական ուժերի համար անհնար է անկախ դեր խաղալը»,- ասել է Մերկելը: «Մենք միշտ ասել ենք, որ հիմնականում կախված ենք ԱՄՆ կառավարության որոշումներից»:

2030-ի իր ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ն նախանշել է ավելի խորը քաղաքական համակարգման խոստումը եւ վերահաստատեց պաշտպանական ծախսերի 2% նպատակային ցուցանիշի հասնելու իր անդամների հանձնառությունը: Բայց Աֆղանստանի ճգնաժամն ընդգծեց ռազմավարական ուշադրության բացակայության վերաբերյալ մտահոգությունները:

«Այսօրվա Աֆղանստանը ՆԱՏՕ-ի ձախողված քաղաքականության հարյուրերորդ արտահայտությունն է»,- Twitter-ում գրել է Իսպանիայի սոցիալական քաղաքականության նախարար Իոնե Բելարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ