News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող` վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների տնօրենների եւ ոլորտի պատասխանատուների հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված` մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեդոթները մշակելու եւ կիրառելու մարտավարությունը:

Ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռեւս վերահսկելի է, նաեւ անդրադարձել արտաքին եւ ներքին մարտահրավերներին` կապված համաշխարհային ցուցանիշների բարձրացման հետ, խոսել դեղորայքի եւ անհրաժեշտ այլ բժշկական պարագաների մատակարարման խնդիրների, վերապրոֆիլավորված կենտրոնների ծավալների ու կազմակերպչական աշխատանքների մասին:

Մասնագետները նշել են, որ տարածաշրջանում COVID-19-ի ահագնացող աճի միտում կա` ուղեկցված նոր շտամների ծանր ընթացքի եւ հիվանդության երիտասարդացման բարդություններով, ուստի պետք է պատրաստ լինել եւ այս ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնել` սպասվող առաջիկա ալիքին հնարավորինս դիմակայելու նպատակով:

«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է աշխատենք առողջապահական համակարգում` առաջնային օղակում, շտապ բժշկական օգնության ծառայությունում, պետական եւ մասնավոր բուժհիմնարկներում այդ պահանջին խիստ հետեւողական լինելու ուղղությամբ:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իր հերթին հստակ հանձնարարականներ ունի փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու առնչությամբ, ինչը, թերեւս, կօգնի զսպելու վարակի տարածումը»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Ամփոփելով հանդիպումը` մասնագետներն անդրադարձել են պատվաստումային գործընթացին, ընդգծել դրա կարեւորությունը: Թեեւ պատվաստումների տեմպը մեծացել է, բայց բժիշկների գնահատմամբ` դեռեւս այն գոհացուցիչ չէ: Ուստի, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ էլ ավելի համակարգված ու արդյունավետ աշխատանք ծավալելու` կանխելով համավարակի ռիսկերի մեծացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ