News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Տեղեկություն տարածվեց, այնուհետև երկրորդ նախագահի գրասենյակից հաստատեցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնապես հրավեր է եկել մեկնել ՌԴ մայրաքաղաք՝ հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Նաև գրասենյակից տեղեկացրել էին, որ երկրորդ նախագահը պատրաստվում է Մոսկվա մեկնել արդեն այս շաբաթ։ Հաշվի առնելով, որ նախագահի նկատմամբ կա քրեական հետապնդում, և դատական նիստերը դեռ շարունակվում են, դիմեցինք Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կարիք ունի, եթե այո, ստացե՞լ է երկրից մեկնելու թույլտվություն։

«Դեռևս նախորդ շաբաթ այս հարցով դիմել ենք դատարանին, բայց երկու օր մեր զանգերն անպատասխան մնացին։ Որևէ պատասխան չտրվեց՝ արդյոք դատարանը բավարարո՞ւմ է դիմումը, թե՞ ոչ։ Այսօր էլ հաստատվեց, որ դատավորը մեկ շաբաթ վերապատրաստումների է լինելու, և տպավորություն է, որ ամեն ինչ արվում է ձգձգելու համար։ Չնայած դեռ սպասում ենք, որ դիմումին օրենքով սահմանված ժամկետում պատասխան տրվելու է»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Մեր հարցին՝ այն դեպքում, երբ դատավորը դասընթացների է, կա՞ արդյոք տարբերակ նմանատիպ որոշումներին այդ ընթացքում անդրադառնալու, թե՞ դատավորը պետք է վերադարձած լինի, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Ստացվելու է, որ դատավորն այդ ընթացքում աշխատանքի չի ներկայանալու հարգելի պատճառով, հարցի քննությունը ձգձգվելու է մինչ հաջորդ աշխատանքային օրը։ Չնայած դրան, դատավորը, իհարկե, կարող է ցանկացած պահի ներկայանա, որոշում կայացնի և վերադառնա իր դասընթացներին՝ հաշվի առնելով, որ մենք խնդրել ենք ամսի 18-ից թույլտվություն տալ, որպեսզի նախագահը սեպտեմբերի 19-ին կարողանա մեկնել, որտեղ ամսի 20-ից արդեն ունի գործնական հանդիպումներ»։

Արդյո՞ք դատավոր Դանիբեկյանի քայլերում միտում տեսնում է, հարցրեցինք պարոն Խուդոյանին։ «Այո, տեսնում եմ, որովհետև դեռևս հինգշաբթի դիմում ներկայացվել է դատարան, երկու օր դատարանն ուներ ժամանակ դիմումին անդրադառնալու։ Ես այստեղ դիտավորություն եմ տեսնում»,- ասաց փաստաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական ​​նիստը հետաձգվեց
Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին ժամը 13:00-ին...
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով նիտը սկսվեց ընդմիջումով
Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ Գեւորգյանի երկրորդ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւից հաղորդագրություն է ստացել այն մասին․․․
Արմեն Գեւորգյան. Դատարանում պայմաններ չեն ստեղծվել փաստաբանների կողմից իմ պաշտպանության համար
«Դուք անօրինական կերպով ոտնահարում եք իմ իրավունքները, իսկ հիմա խնդրում եք ինձ զանգահարել: Անեիք դա մինչեւ նիստը, պարզեիք...
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը
Լուսինե Սահակյանը գործի բազմաթիվ հատորներից ստացել է ընդամենը մի քանի փաստաթուղթ...
Վերաքննիչ դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտնելու Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը
Միջնորդությունը ներկայացվել էր նախորդ նիստին։ Ալումյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ դատավոր Հովակիմյանը չի կարող համարվել անկախ եւ անաչառ
Փաստաբան. Դատավոր Դանիբեկյանն ամեն ինչ անում է, որպեսզի Արմեն Գեւորգյանն առանց պաշտպանության մնա
«Բայց արդյունքում կպարզվի, որ դատարանի որոշումն անօրինական է
Ամենաշատ