Մասնագետները Ճապոնիայում Pfizer-ի պատվաստանյութի մեջ օտարածին նյութեր են հայտնաբերել, հաղորդում է NHK-ը։
Նյութը հայտնաբերվել է պատվաստանյութի 18 դեղաչափերում։ Այդ դեղաչափերով պատվաստումներ չեն անցկացվել։
Ավելի վաղ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է ամերիկյան Moderna ընկերության 1,63 մլն դեղաչափի օգտագործման դադարեցման մասին՝ դրանցում խառնուրդների հայտնաբերման պատճառով։