News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Եթե անձը հոկտեմբերի 1-ի համար թեստ հանձնել է, թող մի հատ էլ հանձնի, ի՞նչն է խանգարում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ հոկետմբերի 1-ից մեկ օր առաջ հայտարարվեց, որ գործատուները չպատվաստված աշխատողներից թեստեր պահանջելու են հոկտեմբերի 14-ից հետո, մինչդեռ շատերն արդեն թեստավորվել են:

Դիտարկմանը, որ մարդիկ 7-8 հազար դրամ թեստավորման համար տվել են, հիմա ստիպված են լինելու եւս մեկ անգամ հանձնել, փոխնախարարն ասաց. «Կարող է լինել նաեւ 15-20 հազար: Իհարկե, երեւի մեկնաբանության թյուրըմբռնում է եղել: Մենք չենք կարող մեկնաբանել առողջապահության նախարարի որոշումները: Աշխատողների եւ գործատուների մասով որեւէ բողոք չի եկել մեզ: Եթե լինեն բողոքներ, դրա համար կա առանձին կառույց՝ տեսչական մարմին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առողջապահության նախարարության պահանջի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեին պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։ Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից, մինչդեռ քաղաքացիների մի մասն արդեն հանձնել է թեստ, քանի որ տեղեկացված չի եղել այդ մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ