Արաքում (Իրան) մեկ տարվա ընթացքում ծանր ջրի վրա միջուկային ռեակտոր կթողարկեն, հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը:
«Արաքում IR-20 ռեակտորը կթողարկվի հաջորդ տարի»,- Fars News գործակալությունը մեջբերում է հանրապետության փոխվարչապետ եւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին:
Սեպտեմբերի 27-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ստեղծել միջուկային զենք: Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագիրը «հասել է կրիտիկական պահի»: