News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը բաց կլինի զբոսաշրջիկների համար հոկտեմբերի 15-ից՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով ավելի քան մեկ տարի փակ լինելուց հետո, հայտնել է AFP-ն:

Երկիրը դադարեցրել է օտարերկրացիներին վիզաների տրամադրումը 2020 թվականի մարտին, երբ բռնկվեց համավարակը, եւ վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը խիստ սահմանափակումներ մտցրեց:

«Տարբեր առաջարկներ դիտարկելուց հետո, ներքին գործերի նախարարությունը որոշել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ից սկսել չարտերային չվերթներով Հնդկաստան ժամանող օտարերկրացիների համար նոր զբոսաշրջային վիզաների տրամադրումը», - ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ: «Չարտերային ինքնաթիռներից բացի այլ չվերթներով Հնդկաստան ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան նոր տուրիստական ​​վիզաներով երկիր մուտք գործել միայն 2021 թվականի նոյեմբերի 15-ից»:

Այս տարվա սկզբին 1.3 միլիարդ բնակչություն ունեցող երկիրը տուժեց կորոնավիրուսային վարակների ալիքից՝ օրական գրանցելով վարակվածության 400.000 եւ մահացության 4.000 դեպք:

Այդ ժամանակից ի վեր՝ երկրում վարակվածների թիվը նվազել է մինչեւ օրական մոտ 20.000 նոր դեպք եւ 200-300 մահվան դեպք վերջին շաբաթների ընթացքում:

Ավելի քան 250 միլիոն մարդ կրկնակի պատվաստվել է, չնայած դա բնակչության միայն մոտ 20 տոկոսն է, եւ փորձագետները զգուշացնում են, որ Հնդկաստանը կարող է տուժել վարակների նոր ալիքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ