News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային անվտագության ծառայությունը մինչև օրս բացահայտել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր տրամադրելու վերաբերյալ 9 դեպք։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ազգային անվտանգության ծառայությունից։

Հիշյալ դեպքերի կապակցությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 325–րդ (պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը) և 314–րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել են 9 քրեական գործեր։ Դրանցից 8–ը ենթակայությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, իսկ մեկի նախաքննությունը շարունակվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են յոթ անձինք, որոնցից երեքը հանդիսացել են պաշտոնատար անձինք, իսկ մեկը՝ հանրային ծառայող։

Պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ հավաստագրեր տրամադրելու առաջին դեպքը ԱԱԾ–ն բացահայտել էր օգոստոսին։ ԱԱԾ–ի հրապարակած տվյալների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբույժը մի քաղաքացուց ապօրինի վարձատրություն է ստացել` նրան իբրև թե պատվատված լինելու սերտիֆիկատ տրամադրելով։ Պատվաստված լինելու կեղծ հավաստագիր տրամադրելու վերաբերյալ մի դեպք էլ օրեր առաջ բացահայտել են Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։ Այս անգամ կասկածյալը Երանոս գյուղի  բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկն է, որն ըստ ոստիկանության՝ գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7–ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել պատվաստումային գործընթացում օրենք խախտողների նկատմամբ:

«ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը. Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց եւ պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես դիմում են դատախազին եւ քննչական մարմիններին»,-հայտարարել էր վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ