News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան 22-ից 25 ուղեւոր էր տեղափոխում, երբ ողբերգական ավտովթարը տեղի ունեցավ։ 5 մարդու կյանք խլած վթարը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առավոտյան։

Ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։

Վթարի հետեւանքով կան միջին, ծանր եւ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած ուղեւորներ։  Վիրավորների թիվը 17-ն է։ Տասը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուսները՝ Թալինի հիվանդանոցում են։

NEWS.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ վիրավորների մոտ հիմնականում պոլիտրավմաներ են. «Տարբեր օրգան համակարգերի վնասվածքներ կան։ Ծայրահեղ ծանրի մոտ ներքին արյունահոսություններով ուղեկցվող են, որոնցից երկուսն այս պահին վիրահատվում են, հիմա կսկսվի նաեւ երրորդի վիրահատությունը»։

Վիրավորներից մեկի հարազատը՝ Հայարփի Մինասյանը, պատմում է, որ ուղեւորներից շատերն իրար ճանաչել են։

«Ինչ-որ գմփոց են լսել, գլխի վրա մի քանի անգամ շուռ են եկել ու ոչինչ չեն հիշում։ Գյումրիից գնում էին միրգ հավաքելու։ Շոկի մեջ ենք, բան չգիտենք։ Մեկի թեւն է կարած, դեմքն է վնասվել, մյուսի էլ ուսը, թեւը, վիզը։ Եկել ենք իրենց հետեւից, որ տուն տանենք»,- պատմեց նա։

Ըստ հարազատի՝ այդ աշխատանքը նրանց ապրելու միջոցն է եղել. «Գնում էին երկու կոպեկ փող աշխատեին, ստեղ ղեկավարություն չկա, որ գոնե իրենց հողում աշխատանք ունենան, այս վիճակում չհայտնվեն, գնան մահի դեմ»։

Մի վիրավորի հարազատն էլ պատմում է՝ երբ «ԳԱԶԵԼ»-ը կողաշրջվել է՝ բարեկամուհին իրեն դուրս է նետել պատուհանից։

«Կոտրվել է քիթը, տարբեր սալջարդեր ունի։ Նա վերջում նստած է եղել, երբ «Գազելն» անհավասարակշիռ  է շարժվել ու թեքվել, իրեն դուրս է գցել միանգամից։ Սալջարդերն են շատ, ծնկներն ու ուսերն է վնասվել, բայց կենսական օրգանները չեն վնասվել»,- ասաց հարազատը։

Ուղեւորներից մեկը՝ 17-ամյա Գագիկ Հակոբյանը, տարբեր աստիճանի կոտրվածքներ է ստացել, մայրը պատմում է՝ առաջին անգամ էր գնում այդ աշխատանքին.

«Ընկերն աշխատում էր, ասաց՝ մամ, պարապ մնալու փոխարեն գնամ աշխատեմ, ասացի՝ Գագիկ գործ չունես, մի գնա, մամ գնամ աշխատեմ, առավոտ շուտ զանգեցին՝ «Գազելը» շուռ է եկել, հիվանդանոցում են։ Ամբողջը կոտրվածք է՝ վիզ, գլուխ, ողնաշար, ուս։ Արագություն է հավաքել, որ արագ անցնի ու շուռ է եկել։ 25 հոգի մի «Գազելի» մեջ է, բա կտանե՞ն ուղեւորին, «Գազել» է, ավտոբուս չէ»։

Վիրավորի մայրը պատմում է, որ իր տեղեկություններով՝ միայն 4 ուղեւոր «ԳԱԶԵԼ»-ի դիմացն են նստել.

«Ասացի՝ վարորդն ո՞ւր է, ասացին՝ հենց տեղում մահացել է։ Երեխեքն էլ մեջից դուրս են թռել, աչքերը բացել են ու տեսել են՝ հողի վրա են։ Տեսել է, որ շուռ են գալիս, ասում է՝ մամ, գուխս ձեռքերիս դրեցի, պահեցի, սվիտրով փաթաթեցի վզիս, որ չկոտրվի։ Ասում է՝ աչքերս բացեցի, հողի վրա էի»։

Կաքավաձորի բնակիչների խոսքով՝ այդ հատվածում հաճախ են ավտովթարներ լինում, երբեմն մահվան ելքով։ Ճանապարհահատվածքը բավարար չափով կահավորված չէ. երթեւեկության կանոնների կարգավորում չկա։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանոնները խախտելու եւ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ ճանապարհահատվածի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինս կողաշրջվել է
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 161 դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 33 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Փարիզում 57 ոստիկան տուժել է մայիսմեկյան ցույցերի ժամանակ
57 ոստիկան տուժել է մայիսմեկյան բախումների ժամանակ...
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել…
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
 Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի...  
Ամենաշատ