News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Էստոնիայում երկուշաբթի օրվանից հանրային վայրեր կարող են այցելել միայն պատվաստվածները, ինչպես նաեւ կորոնավիրուսից ապաքինված բնակիչները։ Այս մասին տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։

Նրա տեղեկատվությամբ՝ հոկտեմբերի 25-ից Էստոնիայում սկսել են գործել կորոնավիրուսի տարածումը սահմանափակող նոր միջոցներ։ Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ չպատվաստված բնակիչները անգամ COVID-19-ի բացասական թեստի առկայության դեպքում չեն կարող այցելել մի շարք հանրային վայրեր, ներառյալ մարզակումբներ, հանրային սննդի կետեր, թատրոններ կինոթատրոններ, սպա-սրահներ եւ այլն։

Էստոնիայում խստացվում են նաեւ դիմակներ կրելու պահանջները։ Վաճառողները եւ ծառայություններ իրականացնողները պարտավոր են թույլ չտալ առանց դիմակի այցելուներին մտնել առեւտրային կենտրոններ եւ խանութներ։

Նախօրեին Ռիյկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Յուրի Ռատասը հայտարարել էր, որ Էստոնիան գտնվում է աղետի եզրին կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով։

Էստոնիայում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացել է 871 105 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության ավելի քան 58 տոկոսը, ընդ որում՝ 736 771 բնակիչ ավարտել է պատվաստման կուրսը։ Քովիդով հիվանդացության ցուցանիշը վերջին 14 օրում Էստոնիայում կազմել է 100 հազար մարդու հաշվարկով 1 311 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ