News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Հարցազրույց YourJets-ի հիմնադիր Գուրգեն Ամբարյանի հետ:

Ամեն օր չես հանդիպի երիտասարդի, ով ունի jet-երի վարձակալության բիզնես: Ինչպե՞ս ծնվեց YourJets.net-ի գաղափարը, և ինչպիսի՞ն էր այն իրականություն դարձնելու ճանապարհը:

«YourJets»-ի հիմնադրումը ինձ համար մանկության երազանքի հետևից գնալու  գործնական առաջին քայլն էր: Ինձ ճանաչողների համար գաղտնիք չէ, որ ես ինքնաթիռներով հրապուրված եմ եղել երևի թե ծնվածս օրվանից: Տարիների ընթացքում ինքնաթիռների նկատմամբ իմ մանկական հրճվանքը վերածվեց ավիացիոն բիզնեսի հանդեպ լուրջ հետաքրքրության` մասնավորապես բիզնես ավիացիայի և ավիացիոն management-ի ոլորտում, ինչն էլ երևի կանխորոշեց իմ կողմից մասնագիտության ընտրությունը:

Ո՞րն է YourJet-ի առաքելությունը, ինչպե՞ս է այն ազդում ծառայութունից օգտվող մարդկանց կյանքի որակի բարելավման վրա:

Ինչ վերաբերվում է մեր ընկերության նպատակներին, ապա անկեղծ ասեմ,  որ բացի իր հասկանալի բիզնես բաղադրիչից, այն ունի նաև գաղափարական հիմք։ Եթե կարճ ձևակերպենք` մեր առջև նպատակ ենք դրել մարդկանց բացատրել և գործնականում ապացուցել, որ բիզնես ավիացիան կամ սպառողի լեզվով ասած  Jet-ով թռնելը կարող է հասանելի լինել  շատերի համար, և դա միայն աստղերի կամ միլիոնատերների արտոնությունը չէ։

Ովքե՞ր են YourJets-ի ծառայություններից օգտվողները, և հատկապես ի՞նչ նպատակների համար են օգտագործվում անձնական ջեթերը:

«Yourjets»-ի հաճախորդները հիմնականում այն մարդիկ են, ովքեր «հաշվել գիտեն» և հասկանում են, որ  սովորական չվերթի արժեքից շատ վճարելը ամենևին շատ ծախսել չի նշանակում: Սխալ պատկերացում կա, որ մասնավոր ինքնաթիռներով տեղաշարժվելը զուտ կարգավիճակի կամ ինչպես ընդունված է ասել «Ստատուս»-ի հարց է, սակայն դա ընդամենը ճշմարտության մի մասն է: Իհարկե, մեր ծառայություններից օգտվողները կայացած և հիմնականում ունևոր մարդիկ են, սակայն հենց նրանք է,  որ գիտեն փողի արժեքը:

Ի՞նչ խոչընդոտներ եք Դուք ունեցել  բիզնեսի ստեղծման և կայացման շրջանում, և ինչպե՞ս է Ձեզ հաջողվել հաղթահարել դրանք։

Ամենամեծ խոչընդոտը ներքին զգայական պատնեշները հաղթահարելն էր, քանի որ ավիացիան ու հատկապես բիզնես ավիացիան բարձր կարգապահություն, կազմակերպվածություն և հատուկ գիտելիքներ պահանջող շատ պատասխանատու ոլորտ է:

Պատմու՞մ եք ուրիշներին Ձեր պլանների ու նպատակների մասին։

Որքան ավելի շատ մարդիկ խորհուրդ տան լռել սեփական հաջողությունների մասին,  ես դեռ այն համոզմանն եմ, որ երկրագնդի վրա քո հաջողությամբ ուրախացող մարդիկ ավելի շատ են: Միակ բանը, որ երբեք հրապարակման ենթակա չէ, մեր հաճախորդների անձնական և կորպորատիվ գաղտնիքներն են:

Ունեցե՞լ եք մենթոր, ով աջակցել է Ձեզ՝ Ձեր գաղափարի  իրականացման հարցում։

Ճակատագրի բերումով իմ շրջապատում մանկությունից եղել է մարդ, ով խորը և համակարգված գիտելքներ ու անգնահատելի փորձ ունի համաշխարհային ավիացիայի բնագավառում, ես միշտ հնարավորություն եմ ունեցել լսել նրա խորհուրդները և առաջարկները: Իմ բոլոր նախաձեռնությունների առաջին քննադատն ու օժանդակողը հայրս է:

Որտե՞ղ եք տեսնում YourJets-ը 10 տարի անց։

Հուսով եմ, որ գաղափարակիցների մեր պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի շնորհիվ 10 տարի անց մեր ընկերությունը հարյուր հազարավոր մարդկանց գործնականում կապացուցի, որ հենց իրենք են այն ուղևորները, ովքեր ոչ միայն կարող են, այլ ում ձեռնտու և շահավետ է օգտվել մասնավոր չվերթներ կազմակերպող ընկերությունների ծառայություններից:

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ և  սկսնակ ձեռներեցներին,  ի՞նչը կարևորել բիզնես սկսելիս։

Քանի որ ես ինքս երիտասարդ բիզնեսմեն եմ, ապա կփոխանցեմ այն խորհուրդը, որն ստացել եմ ավելի կայացած և փորձառու գործարարներից: Այն է՝ միշտ գնալ երազանքի հետևից, միշտ գործել օրենքի դաշտում։ Ցանկացած խոչընդոտ հնարավոր է հաղթահարել աշխատասիրությամբ, համառությամբ և նվիրվածությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Այսուհետ բնակարանի գնման վկայագրի համար կարող են դիմել նաև մանկատան 18 տարին լրացած սաները
Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև…
Իրատեսական է արդյո՞ք 2022 թվականի 7 տոկոսանոց աճը
ԱԺ-ում քննվող բյուջեի նախագծի համաձայն՝ այս տարին փակելու ենք 6,5 տոկոսանոց աճով...
Մարությանը լավ նորություն է հայտնել. 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում (վիդեո)
Սիրելի երևանցիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից...
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ում ձեռք է բերել զգալի փոքրամասնային մասնաբաժին
ՍԻՍ Նատուրալի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր հերթին նշել է. «Մեր ընկերությունը երկար տարիներ զարգացել է բնականոն, և այժմ ժամանակն է...
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...