News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մի որոշման հետ կապված հարց, որը մի իրավաբան, մի դատավոր, մի  փաստաբան մի բան կարող է մտածել, մեկ ուրիշը մեկ այլ բան, չի կարող կարգապահական վարույթ հարուցվել: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀՅԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ում դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին:

«Խնդրահարույց շատ բաներ կան, մենք մեր դիրքորոշումներում դա կներկայացնենք: Կարծում եմ՝ հարցերից արդեն պարզ էր, թե ինչ հանգամանքների վրա ենք շեշտադրում անում;

Մենք կարծում ենք, որ արդարադատության նախարարության կողմից եթե կա ինչ-որ մի հարց, ինչ-որ մեկնաբանություն, իրավաբանների, դատավորների, փաստաբանների մի մասը մի կերպ է մտածում, իսկ իրենք այլ ձեւ են մտածում, շատ լավ գործիք կա, կարող են նախաձեռնել օրենսդրական փոփոխություն եւ այդ հարցը լուծել, այլ ոչ թե կարգապահական պտասխանատվության հարց բարձրացնել»,-ասաց նա:

«Իրավական ուղի» ՀԿ-ի մյուս համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն էլ հավելեց. «Իմ տպավորությունն այն է, որ դատավորը պատասխանատվության է ենթարկվում արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար: Դատավորն իր ձեռքի տակ ունենալով ապացույցներ, որ իրավասու ատարանը՝ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանն է, կանխել է դատական քաշքշուկները եւ ժամանակին արդար եւ հիմնավոր որոշում կայացնելու միջոցով ապահովել է ողջամիտ ժամկետում գործիք քննության իրավունքը: հետագայում դա բողոքարկվել է, դատավորի այդ դիրքորոշումը հաստատվել է եւ ներկայումս էլ գործը գտնվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Թե ինչու է վերաքննիչ դատարանը բեկանել, դա իրավաչափ ենք համարում, որովհետեւ տարբեր դատավորներ կարող ենունենալ տարբեր մեկնաբանություններ, բայց դրանք չեն կարող հանգեցնել կարգպահական պատասխանատվության»:

Նա հիշեցրեց, որ Զարուհի Նախշքարյանը քննել է գործ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցությամբ եւ մերժել է այդ հայցը. «Հետաքրքրական է, որ կարգապահական վարույթը հարուցվել է մերժումից հետո: Ես ումեն խորը համոզմունք, որ անձնական դրդապատճառներով օգտագործվել է նախարարի պաշտոնը եւ այդ լծակի ճանապարհով վրեժխնդիր են լինում արդար արդարադատություն իրականացնելու համար: Դեռեւս չի ձեւավորվում մշակույթը, որ եթե նախարարը կողմ է, այդ դեպքում եւս կարող են մերժումներ լինել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել: «Դատավոր իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը», - նշել էր Մելիքյանը։

Տպել
Ամենաշատ