News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լիբանանը Սաուդյան Արաբիային կոչ է արել բանակցություններ վարել՝ մեղմելու աճող դիվանագիտական ​​սկանդալը, որը ծագել է Եմեի պատերազմի վերաբերյալ լիբանանցի նախարարի մեկնաբանությունների պատճառով:

«Լիբանանը Սաուդյան Արաբիային հրավիրում է երկխոսության՝ լուծելու բոլոր չլուծված խնդիրները, այլ ոչ միայն վերջին վեճը, որպեսզի ամեն անգամ նույն ճգնաժամը չկրկնվի», - AFP-ին հայտնել է արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը։

Անցյալ շաբաթվա վերջին Սաուդյան Արաբիան Լիբանանի դեսպանին 48 ժամ տվեց երկիրը լքելու համար, հետ կանչեց իր դեսպանին Բեյրութից եւ դադարեցրեց բոլոր ներմուծումները Լիբանանից։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջոցները ձեռնարկվել են Եմենում պատերազմի, ինչպես նաեւ Լիբանանում «Հեզբոլլահի» ազդեցության վերաբերյալ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի «վիրավորական» արտահայտություններից հետո:

Օգոստոսին ձայնագրված եւ անցյալ շաբաթ հեռարձակված հարցազրույցում Կորդահին ասել է, որ հութի ապստամբները պաշտպանվում են Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի «ագրեսիայից»:

Նրա մեկնաբանությունները զայրացրել են Սաուդյան Արաբիային եւ նրա դաշնակիցներին, ինչը հանգեցրել է դիվանագիտական ​​հարաբերությունների վատթարացման:

Սաուդյան Արաբիան կիրակի հայտարարել է, որ «անիմաստ» է գործ ունենալ Բեյրութի հետ «Հեզբոլլահի» գերակայության պատճառով:

Սակայն Լիբանանի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի AFP-ին հայտնել է, որ «բարեկամ եւ եղբայրական երկրների միջեւ խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության, հաղորդակցության եւ վստահության, այլ ոչ թե հարկադրանքի միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ