News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 4-ին ժամը 18։00-ին լրացավ սահմանված այն ժամկետը, երբ նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների մասնակից կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, դրանց ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները կարող էին ինքնաբացարկի դիմում ներկայացնել։

ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ երեք համայնքներում՝ Ստեփանավան, Կապան, Իջեւան, առաջադրվել է 264 թեկնածու, որոնցից ոչ մեկն ինքնաբացարկ չի հայտնել:

Նշենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան եւ Տավուշի մարզի Իջևան համայնքներում։

Այս ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր: «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու ունի բոլոր երեք համայնքներում: ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը թեկնածու են առաջադրել միայն Ստեփանավանում: «Շանթ դաշինքը» թեկնածու է առաջադրել միայն Կապանում, իսկ ՀՅԴ-ն՝ միայն Իջեւանում:

Ստեփանավան համայնքում ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկված է 17 թեկնածու, ՀԱԿ-ի ցուցակում՝ 28 թեկնածու, իսկ ՔՊ-ի ցուցակում՝ 30 թեկնածու:

Կապանում ՔՊ-ի ցուցակում ընդգրկված է 61 թեկնածու, իսկ «Շանթ դաշինքի» ցուցակում՝ 70 թեկնածու:

Ինչ վերաբերում է Իջեւանում, այստեղ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված է 56 թեկնածու, իսկ ՀՅԴ ցուցակում՝ 14 թեկնածու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ