News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր վաղ առավոտյան Շուշիի մոտ ադրբեջանական հենակետի վրա նռնակ նետած Նորայր Միրզոյանը, օրեր առաջ այդ տարածքում սպանված ջրմուղի 22-ամյա աշխատակից Մարտիկի եղբայրը չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը` հավելելով:

Պատգամավորը նշեց, որ Նորայրին ռուս խաղաղապահները արդեն պետք է հայ իրավապահներին հանձնած լինեին:

«Իմ տեղեկություններով այս պահին արդեն պետք է Նորայրին մեր իրավապահներին  հանձնած լինեի, կհետեւենք մեր իրավապահ մարմինների հայտարարություններին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նորայր Միրզոյանը նռնակ էր նետել Շուշիի ճանապարհին հերթապահություն իրականացնող ադրբեջանցիների ուղղությամբ՝ ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների:

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին՝ Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ