News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն պարզաբանել է, թե ինչու Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովային չեն թողել մտնել բանտի հիվանդանոց, որտեղ պահվում է բանտարկյալ Միխայիլ Սաակաշվիլին, տեղեկացնում է «Sputnik-Գրուզիա»-ն։

Սաակաշվիլին, որը հեռակա Վրաստանում դատապարտվել էր երկու քրեական գործով, հացադուլ է հայտարարել կալանավորման օրը՝ հոկտեմբերի 1-ին։ Նախկին նախագահը իրեն համարում է քաղբանտարկյալ, իսկ իր դեմ բոլոր մեղադրանքները՝ շինծու։

«Վրացական օրենսդրությունը չի նախատեսում (բանտի հիվանդանոց) Ուկրաինայի ժողովրդական պաշտպանի մուտքը, եւ նման անհրաժեշտություն չկա, մենք նման պարտավորություն չունենք։ Հետեւաբար, երբ բանտարկյալը բուժհաստատությունում է, մենք պարտավոր ենք առավելագույն չափով հոգալ նրա առողջության պահպանման համար։ Հենց այս դրդապատճառով էլ ժողովրդական պաշտպանին առայժմ չեն թողել»,- ասել է Բրեգաձեն մամուլի ասուլիսում։

Ընդ որում՝ նախարարը բացատրել է, թե ինչու մինչեւ հիմա չի հանդիպել Դենիսովայի հետ։

Նրա խոսքով՝ լավ կլիներ, եթե Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը լսեր արդարադատության նախարարության դիրքորոշումը՝ Սաակաշվիլու հետ Ռուսթավի քաղաքի թիվ 12 բանտում վերջին հանդիպումից հետո միակողմանի հայտարարություններ անելուց առաջ։ Նախկին նախագահը Գլդանի (Թբիլիսի) թիվ 18 բանտի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին։

«Լավ կլիներ, եթե մենք հանդիպեինք այն ժամանակ, եւ նա լսեր մեր դիրքորոշումը, եւ հաշվի առնվեր երկու կողմերի դիրքորոշումը»,- ասել է Բրեգաձեն։

Մինչդեռ, օմբուդսմենը շարունակում է պնդել, որպեսզի Սաակաշվիլին տեղափոխվի քաղաքացիական կլինիկա։ Նախկին նախագահի փաստաբանների հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, թե անհրաժեշտության դեպքում բանտի հիվանդանոցը չի կարողանա անհրաժետ բուժօգնություն ցուցաբերել։ Բացի այդ, Դենիսովայի խոսքով, Սաակաշվիլին ենթարկվում է կտտանքների։

«Շարունակվում է Սաակաշվիլու հոգեբանական եւ բարոյական ճնշումը»,- լրագրողներին ասել է Դենիսովան։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլուն թույլ չեն տալիս գիշերը լույսն անջատել։ Նա նաեւ ստիպված է ամենաբարձ ձայնով միացնել հեռուստացույցը, որպեսզի չլսի մյուս բանտարկյալների բացականչությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ