News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը, որն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:

«Օմրիկոն» շտամով պայամանվորված դեպքեր են արձանագրվել նաեւ Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «B.1.1.529» վիրուսը մի շարք մուտացիաների արդյունքում կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցի պարունակության վրա, իսկ նման փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։

ԱՀԿ-ն նաեւ հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:

Հետեւաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։

Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ` այդ թվում սահմանել մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ադրբեջանում շարունակում են մահանալ կորոնավիրուսից
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 111 դեպք...
Ամենաշատ